Ջրամատակարարման գրաֆիկը Վանաձորի առանձին թաղամասերում մայիսին կմնա անփոփոխ
Հարգելի բաժանորդներ,
Ինչպես հայտնի է, ս.թ. ապրիլ ամսին, կապված Սպիտակ ջուր և Ղադրի ձոր գետերի, ինչպես նաեւ Ծովասարի աղբյուրների ջրերի պղտորման հետ, ջրամատակարարումը Վանաձորի որոշ թաղամասերում իրականացվել է փոփոխված գրաֆիկով:
Ցավոք, ներկայումս ակտիվ ձնհալի հետևանքով նշված մակերևութային ջրերի պղտորվածության աստիճանը մնում է բարձր: Մինչդեռ քաղաքի հնամաշ «Ջրի մաքրման կայանը»,անբավարար տեխնիկական վիճակով պայմանավորված, ի վիճակի չէ ապահովել դրանց մաքրմանը ներկայացվող պահանջները,ինչն առաջացնում է խնդիրներ մատակարարվող ջրի որակի առումով:
Առաջնային համարելով սպառողների առողջության ապահովումը՝ ստեղծված իրավիճակում Վեոլիա ջուր ընկերությունը ստիպված է մայիս ամսին ուժի մեջ թողնել ապրիլին հայտարարված ջրի մատակարարման գրաֆիկը:
Հայցելով հաճախորդների և սպառողների ներողամտությունը ակամա պատճառվող կենցաղային անհարմարության համար՝ Վեոլիա ջուր ընկերությունը հավաստիացնում է, որ արվում է հնարավորըքաղաքում ջրամատակարարման բարելավման համար մինչև խնդրի վերջնական լուծումը:
Ջրամատակարարումը Վանաձոր քաղաքի առանձին տարածքներում մայիս ամսին կիրականացվի հետևյալ գրաֆիկով:
[img]https://st0.shamshyan.com/editor/0481179001556806895387272.png[/img]
[img]https://st0.shamshyan.com/editor/0925569001556806895291283.png[/img]
[img]https://st0.shamshyan.com/editor/053721700155680689459809.png[/img]
[b]
02.05.2019թ. Վեոլիա Ջուր ՓԲԸ[/b]