ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով
«Զինանոց-2019» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ ապրիլի 30-ին, ժամը 15.00-ի սահմաններում, բաժին է ներկայացել Նոր Նորքի 7-րդ զանգվածի բնակիչ, 1988թ. ծնված Էդգար Ղ-ն, որը ապրիլի 2-ից ՌԴ ՆԳՆ կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]