211652_close_icon
views-count1390 դիտում article-date 19:14 02-05-2019

Ոստիկանները հայտնաբերեցին ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողին

Մայիսի 1-ին, ժամը 13.25-ին, ոստիկանության Ստեփանավանի և Տաշիրի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ «Գոգավան»-ի հսկիչ անցագրային կետում հայտնաբերվել և ոստիկանության Ստեփանավանի բաժին բերման է ենթարկվել 36-ամյա Սարգիս Ա.-ն, որը ապրիլի 18-ից ՌԴ ՆԳՆ Կրասնոդարի երկրամասի ՆԳՎ Անապա քաղաքի ՆԳԲ-ի կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 264 պրիմ 1 հոդվածի (վարչական պատասխանատվության ենթարկված անձի կողմից ՃԵԿ-ի կանոնները խախտելը) մեղադրանքով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր