211652_close_icon
views-count811 դիտում article-date 13:30 02-05-2019

Քաղաքացիական պաշտպանության միջոցառում Գիտությունների ակադեմիայում

Ապրիլի 30-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում կայացավ «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացումը հակառակորդի հանկարծակի հարձակման դեպքում» թեմայով շտաբային ուսումնավարժություն: Միջոցառման նպատակն էր ստուգել ակադեմիայի և ենթակա կառույցների քաղպաշտպանության ղեկավար կազմի, շտաբների, տարհանման հանձնաժողովի, կազմավորումների պատրաստականության աստիճանը, դիտարկել կառույցի տարհանման պլանի իրատեսությունը: Քննարկվեցին ՔՊ կազմավորումների գույքով և սարքավորումներով հագեցման, պաշտոնատար անձանց փոխատեղելիության, գիտական կարևորագույն ուղղություններով հիմնարար և կիրառական գիտական հետազոտությունների և մշակումների կազմակերպման ու համակարգման վերաբերյալ հարցեր:

Նմանատիպ նյութեր