3665 դիտում
22:02 25-09-2017
Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկել է «CSIT-2017» միջազգային գիտաժողովը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Գիտությունների ազգային ակադեմիայում այսօր՝ սեպտեմբերի 25-ին, մեկնարկեց «Կոմպյուտերային գիտություն և ինֆորմացիոն տեխնոլոգիաներ» (CSIT-2017) միջազգային գիտաժողովը։
Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը։ Ողջունելով մասնակիցներին` նախարարը կարևորեց նմանատիպ գիտաժողովի անցկացումը ՏՏ և կոմպյուտերագիտության ոլորտի գիտական շփումների և փորձի փոխանակման տեսանկյունից։
«Չափազանց կարևորում եմ այնպիսի արդիական ոլորտներին վերաբերող ենթագիտաժողովի անցկացումը, ինչպիսիք գերհամակարգչային հաշվարկներն ու մեծ տվյալներն են (big data-ն)։ Այդ երկուսը գիտական և կիրառական հետազոտությունների և ինովացիայի շարժիչ ուժերից են»,- ողջունելով գիտաժողովի մասնակիցներին՝ ընդգծեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը։
Բացման խոսքով մասնակիցներին դիմեցին նաև ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն ու «CSIT» գիտաժողովի նախագահ, ԳԱԱ փոխնախագահ Յուրի Շուքուրյանը։
««CSIT»-ն անցկացվում է արդեն 20 տարի: Հիմնական նպատակն է մասնակիցներին հնարավորություն տալ շփվելու և տարածելու կոմպյուտերագիտության տեսական ու կիրառական արդյունքները, քննարկելու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին առնչվող սոցիալ-տնտեսական հիմնախնդիրները և դրանց լուծման եղանակները»,- ասաց Յուրի Շուքուրյանը։
Գիտաժողովին մասնակցելու համար 20 երկրից Հայաստան են ժամանել արտասահմանցի գիտնականներ, ովքեր հայ գործընկերների հետ ներկայացրել են 100-ից ավելի գիտական հոդվածներ։ Դրանք վերաբերում են ավանդական տեսական և կիրառական ոլորտներին։
«Գալիս են աշխարհի առաջավոր երկրների գիտական կառույցների ներկայացուցիչները, կիսվում վերջին տարիների կոմպյուտերագիտության, և առհասարակ ՏՏ ոլորտի ձեռքբերումներով։ Դա նպաստում է այս բնագավառում գիտական աշխատանքի հանդեպ հետաքրքրության բարձրացմանը»,- նշեց Ռադիկ Մարտիրոսյանը։
«Գիտական արդյունքների ներդրում տնտեսության մեջ». սա նախարարի հիմնական ակնկալիքն է այս և նմանատիպ այլ գիտաժողովներից։
«CSIT»-ն կշարունակվի մինչև շաբաթվա վերջ, պլենար, զուգահեռ նիստերի հետ միաժամանակ կիրականացվեն աշխատանքային գիտաժողովներ` տեղեկատվական տեխնոլոգիաների մենեջմենթի, տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների բնագավառում Հայաստանի և Սփյուռքի գիտնականների համագործակցության և գիտական չափագիտության ուղղություններով։
Այլ մանրամասներ՝ տեսանյութում...
[b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն[/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
847 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
958 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
685 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին