211652_close_icon
views-count711 դիտում article-date 21:26 30-04-2019

Կամավոր հանձնել է Արցախյան ազատամարտի մասնակից հոր զենք-զինամթերքը

«Զինանոց-2019» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ ապրիլի 29-ին, ժամը 15.30-ին, 31-ամյա տղամարդը կամավոր հանձնել է տարբեր տրամաչափի 224 փամփուշտ և ինքնաշեն ինքնաձիգ: Նա հայտնել է, որ հայտնաբերվածը պատկանել է Արցախյան ազատամարտի մասնակից հորը (մահացել է 2016թ.): Նշանակվել է փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր