1374 դիտում
20:18 30-04-2019
ԵՊԲՀ գիտական խորհրդի հերթական նիստն անցկացվել է Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի նիստերի նորակառույց դահլիճում
ԵՊԲՀ գիտական խորհրդի հերթական նիստն այսօր անցկացվեց Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի նիստերի նորակառույց դահլիճում: Ինստիտուտում նիստ անցկացնելու գաղափարը պատահական չէր։ Պրոֆեսորադասախոսական կազմի ուշադրությանը ներկայացվեցին վերջին ամիսներին ԵՊԲՀ-ի կողմից իրականացված վերանորգման մասշտաբային աշխատանքները։ Մասնավորապես՝ Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում բացվեց նոր Սիմուլյացիոն ուսումնական կենտրոն։ Լիովին վերանորոգված դասասենյակներն էականորեն կբարելավեն ուսումնական գործընթացը ինստիտուտում
անցկացնելու հնարավորությունները։ Վերջին սերնդի ժամանակակից սիմուլյատորներով նորաբաց կենտրոնը կհամալրվի սեպտեմբերին։ Սա դեռ կատարվող վերանորոգման աշխատանքների մի մասն է։
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ողջունելով նորամուտը՝ նշեց, որ Միքայելյան վիրաբուժության ինստիտուտը վերածնունդ է ապրում։ «Շուտով այստեղ կգործի սիմուլյացիոն կենտրոն, իսկ Միքայելյան վիրաբուժության ինստիտուտը կծառայի նաև ուսումնամեթոդական նպատակներով, որտեղ բժշկական համալսարանի ուսանողները կարող են գիշեր-ցերեկ լինել իրենց ավագ գործընկերների կողքին՝ վիրահատարաններում, վերակենդանացման բաժիններում»,- ասաց ԵՊԲՀ ռեկտորը։ Գիտական խորհրդի
հերթական նիստը նվիրված էր կլինիկական աշխատանքներին։
Արմեն Մուրադյանի խոսքով՝ պահանջները, որոնք դրված են կլինիկական ոլորտի գործընկերների առջև, բավականի խիստ են, ինչի նպատակն է Հայաստանում ունենալ հիվանդակենտրոն բժշկական հաստատություններ։ «Բժշկական օգնությունը նաև բժշկական սպասարկաման հետ նույնացած մի դաշտ է, որտեղ անվտանգությունը կարևորագույն երաշխիքներից է»,-ընդգծեց ռեկտորը։ Օրակարգի համաձայն՝ կլինիկական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Մինասյանը ներկայացրեց համալսարանի կլինիկական աշխատանքների տարեկան ամփոփիչ հաշվետվությունը՝ անդրադառնալով 2018 թվականին համալսարանական հիվանդանոցների բժշկական գործունեությանը, կլինիկանների առջև դրված խնդիրների իրականացման արդյունքներին,
ֆինանսական վերլուծությանը։ Արմեն Մինասյանը նշեց, որ ընդհանուր համալսարանական հիվանդանոցային մահճակալային ֆոնդը կազմում է 684 մահճակալ՝ 1620 բուժաշխատողով։
«Վերջին տարիներին համալսարանի կողմից հիվանդանոցներում իրականացվող ծրագրերն ուղղված են մատուցված ծառայությունների ընդլայնմանը, բուժօգնության որակի բարելավմանը, բժշկագիտության վերջին նվաճումների կիրառմանը, ժամանակակից բժշկական սարքավորումների ձեռքբերմանը, հիվանդների համար անվտանգ և հարմարավետ միջավայրի ստեղծմանը, բժշկագիտության բնագավառում գիտահետազոտական աշխատանքների իրականացմանը»,- ավելացրեց կլինիկական աշխատանքների գծով պրոռեկտորը։
Գիտական խորհրդի նիստին զեկույցով հանդես եկավ նաև ռեկտորի խորհրդական Իզաբել Աբգարյանը՝ ներկայացնելով ԵՊԲՀ հիմնադրամի կարիքների համար կլինիկական oրդինատուրայում նպատակային ուսուցում կազմակերպելու մասին կանոնակարգի նախագիծը։ Այնուհետև ուսումնական գրականությունը գիտական խորհրդի հաստատմանը ներկայացրեց գիտքարտուղար Տաթևիկ Ավագյանը, քննարկվեցին մի շարք ընթացիկ հարցեր:
[b]ԵՊԲՀ հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1393 դիտում
14:35 22-11-2024
Նոյեմբերի 25-ից ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով. սպասվում են տեղումներ