211652_close_icon
views-count1856 դիտում article-date 23:40 30-04-2019

Ոստիկանները հայտնաբերեցին ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողին

«Զինանոց-2019», «Նելեգալ-2019» և «Նայոմնիկ» պայմանական անվամբ օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում ստացված տվյալներն իրացնելով՝ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության և Կապանի բաժնի ծառայողները ապրիլի 26-ին, ժամը 17.45-ին, ոստիկանության Կապանի բաժին բերման են ենթարկել 28-ամյա Սարգիս Հ.-ին, որը 2019թ. ապրիլի 25-ից ՌԴ ՆԳՆ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 167 հոդվածի 1-ին մասի (գույքի դիտավորյալ վնասում) մեղադրանքով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր