211652_close_icon
views-count43814 դիտում article-date 17:50 30-04-2019

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. չինական ընկերության թերի աշխատանքի արդյունքում ավտոմեքենան մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել է ձորում. կան վիրավորներ. օպերատիվ են գործել ոստիկանները, բժիշկներն ու քննիչները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում ապրիլի 28-ին Շիրակի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով: Ժամը 18:45-ի սահմաններում Շիրակի մարզի Հայրենյաց գյուղի բնակիչ, 21-ամյա Ռուստամ Բարսեղյանը իր վարած Opel Zafira մակնիշի 35 ՏN 426 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 104-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել ձոորում: Վթարի հետևանքով վարորդ Ռ. Բարսեղյանն ու նրա ուղևորներ, համագյուղացիներ, 18-ամյա Ռոման Բարսեղյանն ու 21-ամյա Սարգիս Ալեքսանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վար են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև նույն վաշտի ավագ հետաքննիչ Նաիրի Գասպարյանը, սակայն դատախազի հանձնարարականով վթարի փաստով զբաղվել են Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները՝ ավագ քննիչ Մանանդյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վթարի պատճառներից մեկը նաև նշված ճանապարհահատվածում աշխատանքներ կատարող չինական ընկերության ներկայացուցիչներ են եղել, ովքեր չեն պահպանել անվտանգության կանոնները, ինչն էլ դարձել է վթարի պատճառ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Հարութ Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր