211652_close_icon
views-count1304 դիտում article-date 16:23 29-04-2019

Սահմանապահ գյուղերի հենակետերն օրինակելի են. ԱԻՆ տարածքային ստորաբաժանումների ղեկավար կազմն այցելել է Տավուշի մարզ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավար կազմը ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանի գլխավորությամբ այցելել էր Տավուշի մարզ: Քաղպաշտպանության վարչության ուժերի հավաքական կենտրոնի Բերդի հատուկ օբյեկտների պահպանության ջոկատներ շրջայցը ՓԾ անձնակազմը սկսեց Չինարի սահմանամերձ համայնքի հենակետից։ Այս հենակետի շինության տարածքն ունի հատուկ խորհուրդ, այն պատահական ընտրված չէ և կիսում է համայնքի մանկապարտեզի շինության տարածքը՝ պատնեշի դեր կատարելով հակառակորդի ուղղակի կրակի դեմ։ Համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանը նշում է, որ հրազենի հետքերը դեռ թարմ են հենակետի պատերի վրա, և ուրախությամբ նկատում է, որ գյուղն ու մանկապարտեզի սաները հենակետի տղաների շնորհիվ առավել քան պաշտպանված են և հուսալի ձեռքերում։ Համայնքի ղեկավարն ասաց նաև, որ համայնքն էլ ուժերի ներածին չափ կանգնած է տղաների կողքին, և հենակետում առկա խնդիրները մեկը մյուսի հետևից լուծում կստանան։ ՓԾ անձնակազմը եղավ նաև Մովսես և Ներքին Կարմիրաղբյուր համայնքների հենակետերում։ ՔՊ բոլոր հենակետերը համալրված են անհրաժեշտ գույքով և կարիքի դեպքում իրականացնում են նաև համայնքներում արտակարգ իրավիճակների արձագանքում։ Հենակետի անձնակազմն անցնում է ինչպես առաջին բուժօգնության, այնպես էլ փրկարարական գործի վերապատրաստում։ Սահմանամերձ Մովսես համայնքի հենակետը նույնպես խորհրդանշական դիրք ունի, այն գտնվում է Սուրբ Կույս Աստվածածին եկեղեցու հարևանությամբ։ Այցի շրջանակներում ՓԾ տարբեր ստորաբաժանումների ղեկավարներին ներկայացվեցին հենակետերի անձնակազմերի ծառայության կատարման և ներքին կարգուկանոնի պահպանման, համազգեստի կրման, տարածքների մաքրության, զենքի և զինամթերքի պահպանման մանրամասնությունները։ Աշխատանքային այցի ավարտին Ա. Նահապետյանն արդյունքներն ամփոփելու նպատակով խորհրդակցություն գումարեց մարզային փրկարարական վարչությունում։ Նա բարձր գնահատական տվեց ՔՊ հենակետերի անձնակազմի կատարած աշխատանքներին՝ նշելով, որ այս փրկարարները պետք է օրինակ լինեն բոլոր ստորաբաժանումների համար։ - Այս տղաներն իրենց օրինակով ցույց են տվել, թե ինչպես կարելի է սուղ միջոցներով կատարել գրեթե անհնարինը։ Ֆիզիկական և մտավոր բարձր պատրաստվածությունը, շենք-շինությունների բարեկարգ վիճակը, կարգուկանոնի պահպանումը և ջանասիրաբար ծառայելն այսպիսի վտանգավոր գոտիներում պետք է խթան հանդիսանան մեզ համար, որպեսզի բոլորս այսօրինակ լրջությամբ վերաբերվենք մեր գործին։ Միայն շնորհիվ նշվածի մենք կարող ենք բարձր պահել փրկարարի անունն ու կոչումը, - ասաց ՓԾ տնօրենը։ Ա. Նահապետյանը հավելեց, որ այսպիսի այցերը կկրեն պարբերական բնույթ և հույս հայտնեց, որ տարածքային այլ ստորաբաժանումներ կատարվելիք շրջայցերից հետո կվերադառնա նույն ոգևորությամբ և հիացմունքով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր