211652_close_icon
views-count17929 դիտում article-date 21:47 31-08-2020

«Գյուղ կանգնի՝ գերան կկոտրի».սահմանապահ գյուղերի բնակիչներն իրենց աջակցությունն են հայտնում՝ ի պաշտպանություն կոթեցի Սպարտակ Խաչատրյանի, ով շենացնում է սահմանապահ մեկ այլ գյուղ. ՖՈՏՈՌԵՊԵՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Օրեր առաջ[color=#EF2929] SHAMSHYAN.com[/color]-ը հրապարակում էր արել Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս համայնքում Կոթի գյուղի բնակիչ Սպարտակ Խաչիկյանի կառուցած պաշտպանիչ պատի մասին: Երեկ՝ օգոստոսի 30-ին, եղանք Բաղանիսում, որտեղ այդ պահին հավաքվել էին մեծ թվով հարևան գյուղերի բնակիչներ, որպեսզի իրենց բողոքի ձայնն արտահայտեն Նոյեմբերյանի համայնքապետարանի ավագանու որոշմանն այն մասին, որ շինությունն ապօրինի է և քանդման ենթակա: Ըստ սեփականատեր Ս. Խաչիկյանի, աճուրդով իր գնած հողի դիմաց իրեն հատկացված է կառուցապատման գոտի, որի վրա էլ կատարել է շինարարությունն, իսկ ըստ պտտվող խոսակցության՝ շինարարության մի մասը գտնվում է համայնքային հողի վրա, նա համամիտ չէ, քանի որ ըստ անկախ փորձագիտական կազմակերպության եզրակացության՝ այդտեղ կան գեոդեզյական սխալներ և պետք է մանրամասն չափագրումներ կատարել: Խաչիկյանը նաև ասաց, որ շինարարության թույլատվություն չի վերցրել, քանի որ այն սկսել է արտակարգ դրության օրերին և համապատասխան կառույցներին դիմելը եղել է անհույս: Հայտնեց, որ բոլոր աշխատանքները կատարել է վարկային միջոցներով՝ ակնկալելով պաշտոնատար անձանց շնորհակալությունը բարի գործի համար, բայց ստացվում է հակառակը: Բնակիչներն էլ իրենց խոսքում նշեցին, որ կառուցված արագ սննդի կետն ու խանութն արդեն հասցրել են բարի համբավ ձեռք բերել: Տաք, որակով սննդով ապահովվում են թե՛ իրենց, թե՛ մեծ թվով զինվորականների և ճանապարհով անցնող զբոսաշրջիկների: Բնակիչները պնդեցին, որ իրենք ուղղակի թույլ չեն տա, որ սահմանը ծաղկեցնող գործարարին վնաս հասցնեն: Մենք նաև զրուցեցինք սահմանամերձ Ոսկեվան գյուղի բնակիչ Աիդա Ղազարյանի հետ, ով գրավոր դիմել էր Նոյեմբերյանի համայնքապետին եւ ոստիկանության Նոյեմբերյանի բաժին, որպեսզի կանխվի շինարարությունը: Վերջինս էլ ասեց, որ երբ նկատել է կատարվող շինարարությունը Ս. Խաչիկյանից պահանջել է, որ պատի բարձրությունը չգերազանցի 40-50 սմ, որպեսզի չփակի իրեն պատկանող առևտրի կենտրոնի տեսադաշտը, ցուցասրահը, բայց նա կառուցել է այն: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2020/08/28/1163298/]ավելի վաղ [/url]հայտնել էր [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը, Տավուշի մարզի Նոյեմբերյանի համայնքապետարանը 2,5 միլիոն դրամով պատրաստվում էր տուգանել Նոյեմբերյան-Երևան միջպետական մայրուղու Ոսկեպար-Բաղանիս հատվածում գտնվող, ադրբեջանցիների ուղիղ թիրախի տակ կառուցված շինության սեփականատիրոջը՝ անօրինական պաշտպանիչ պատ կառուցելու համար։ Այն, որ համայնքապետարանը պետք է տուգանի և քանդի անօրինական կառույցները՝ ճիշտ է։ Սակայն, մյուս կողմից՝ քաղաքացիները նկատում են «մերձհամայնքային թայֆաների», ովքեր անօրինականությամբ Նոյեմբերյանի կենտրոնում հատում են ծառեր, տեղը կառուցում անօրինական կառույցներ։ Այդպիսի անօրինական շինություններ Նոյեմբերյան վարչական տարածքում այնքան շատ են, որ մարդիկ նույնիսկ դառը կատակով ասում են․ «Երկնքի աստղերին հաշիվ կա, Նոյեմբերյանի հայանքապետարանի չինովնիկների ամենաթողության հետևանքով քաղաքում սնկի նման աճող ապօրինի կառույցներին հաշիվ չկա»։ Իսկ որոշ կառույցների օրինականացման ճանապարհների մասին սովորական մահկանացուն էլ, երբ այցելի Նոյեմբերյան՝ լեգենդներ կլսի։ Կոթեցի Սպարտակ Խաչիկյանը երևի չի համարվում այդ անձանց շրջանակների համարվող մարդ, այսպես ասած՝ յուրային, ում մասնավոր շահերը տարիներով սպասարկել է Նոյեմբերյանի համայնքապետարանը։ Եթե որևէ երկրում, որի համար պատերազմ ասվածը դեռ ավարտված չէ, քաղաքացին իր միջոցներով քարե անվտանգության պատ կառուցեր, որպեսզի կրակոցների հետևանքով մարդիկ չտուժեին, ապա պետությունը կխրախուսեր․ մինչդեռ Նոյեմբերյանի համայնքապետարանում առաջնորդվում են այլ տարբերակով։ Կոթեցի Սպարտակը Նոյեմբերյանի համայնքապետարանի կողմից տուգանվելու է սահմանին կրակոցների տակ աշխատելու, աշխատատեղեր ստեղծելու, ներդրումներ անելու, իր կառույցի կողային հատվածում պաշտպանիչ պատ կառուցելու համար։ Իսկ Նոյեմբերյանի համայնքապետարանը երբեք չի համարձակվի վարչական պատասխանատվության ենթարկել ավագանիներից ոմանց, քանի որ ոմանց համարում է իրենց համար «ձայն» բերողներ։ Իսկ դրա դիմաց կարող են ունենալ անօրինական կառույցներ։ Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 93+
93+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր