2247 դիտում
15:39 29-04-2019
Երևանում անցկացվել են ԱՊՀ երկրների միջև բազմակողմ միջգերատեսչական խորհրդատվություններ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ապրիլի 26-ին Երևանում տեղի ունեցավ ԱՊՀ երկրների միջև բազմակողմ միջգերատեսչական խորհրդատվություններ` «Փոխշահավետ տնտեսական համագործակցության ոլորտում ինտեգրացիոն գործընթացների հեռանկարների խորացման և ընդլայնման մասին» թեմայով:
Խորհրդատվություններին մասնակցում էին ներկայացուցիչներ Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Ռուսաստանից, Թուրքմենստանից, Ուզբեկստանից և ԱՊՀ գործադիր կոմիտեից:
Հանդիպման մասնակիցները քննարկեցին ԱՊՀ բազմակողմ տնտեսական համագործակցության ոլորտում ինտեգրացիոն գործընթացների խորացման և ընդլայնման հետ կապված հարցեր:
Խորհրդատվությունների ժամանակ քննարկվեցին ԱՊՀ տարածքում ինտեգրացիոն տնտեսական գործընթացներին առնչվող հարցեր, մասնավորապես՝ ԱՊՀ և Եվրասիական տնտեսական միության գործունեության համադրումը տնտեսական համագործակցության համատեքստում: Խորհրդատվությունների մասնակիցներն անդրադարձան 2018թ. նոյեմբերի 27-ին ԱՊՀ գործադիր կոմիտեի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև փոխգործակցության խորացման մասին հուշագրի ստորագրմանը:
Միևնույն ժամանակ ընդգծվեց հետագա համագործակցության կարևորությունն արտաքին առևտրի, թվային տնտեսության, մաքսային կարգավորման, տրանսպորտի և փոխադրման ներուժի արդյունավետ օգտագործման, էներգետիկայի, պետական գնումների, սպառողների շահերի պաշտպանության, հարկային քաղաքականության և վարչարարության, մրցակցային քաղաքականության և հակամենաշնորհային, ինչպես նաև անասնաբուժական, սանիտարական և ֆիտոսանիտարական ոլորտներում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
1041 դիտում
15:43 25-11-2014
Հայաստանի և Ռուսաստանի ԱԳՆ-ների միջև միջգերատեսչական խորհրդատվություններ են անցկացվել
1054 դիտում
15:22 27-11-2014
Մինսկում կայացել են հայ-բելառուսական միջգերատեսչական խորհրդատվություններ
Այս բաժնից
886 դիտում
21:09 14-01-2025
ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ արդյունաբերական զարգացման կազմակերպության տնօրենին
2620 դիտում
21:04 14-01-2025
Փակ վկա՞, թե ոստիկանի գործակալ․ Հրանտ Վարդանյան
1003 դիտում
20:50 14-01-2025
Արարատ Միրզոյանի այցը Ռուսաստան պլանավորվել է ավելի քան 2 ամիս առաջ. ԱԳՆ խոսնակ