211652_close_icon
views-count1026 դիտում article-date 15:43 25-11-2014

Հայաստանի և Ռուսաստանի ԱԳՆ-ների միջև միջգերատեսչական խորհրդատվություններ են անցկացվել

Նոյեմբերի 24-ին Երևանում կայացան միջգերատեսչական խորհրդատվություններ Հայաստանի ԱԳ նախարարության ԱՊՀ վարչության պետ Արմեն Ղևոնդյանի և Ռուսաստանի ԱԳ նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Ալեքսեյ Պավլովսկու մասնակցությամբ: Խորհրդատվությունների ընթացքում առարկայորեն քննարկվեց հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման և տարածաշրջանային անվտանգության ապահովման հարցերի լայն շրջանակ: Պատշաճ ուշադրություն հատկացվեց եվրասիական ինտեգրացիայի զարգացմանը` հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի նախատեսվող անդամակցությունը: Հանգամանալից քննարկում ծավալվեց 200-ից ավելի պայմանագրեր և համաձայնագրեր ընդգրկող հայ-ռուսական իրավապայմանագրային դաշտի կատարելագործման և ընդլայնման հարցերի շուրջ: Խորհրդատվությունների մասնակիցներին ընդունեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

Նմանատիպ նյութեր