211652_close_icon
views-count931 դիտում article-date 23:47 28-06-2023

Բիշքեկում տեղի են ունեցել ԱՊՀ ԱԳ նախարարությունների՝ «Նոր մարտահրավերներին ու սպառնալիքներին դիմակայելու մասին» թեմայով միջգերատեսչական խորհրդատվություններ

Հունիսի 28-ին Բիշքեկում Անկախ Պետությունների Համագործակցության շրջանակներում տեղի են ունեցել արտաքին գործերի նախարարությունների միջգերատեսչական խորհրդատվություններ՝ «Նոր մարտահրավերներին ու սպառնալիքներին դիմակայելու մասին» թեմայով։ Այս մասին հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։

Ըստ ԱԳՆ-ի՝ այս տարեկան հանդիպումը համախմբում է ԱՊՀ անդամ երկրների արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչներին՝ քննարկելու անվտանգության ընդհանուր սպառնալիքների դեմ պայքարում համագործակցության հարցերի լայն շրջանակ, ինչպիսիք են ահաբեկչությունը, ներառյալ դրա ֆինանսավորմանը, ծայրահեղականությանն ու թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը դիմակայելու խնդիրը:

Այս տարի միջոցառմանը մասնակցել են պատվիրակություններ Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղըրղըզստանից, Ռուսաստանից, Թուրքմենստանից, Ուզբեկստանից, ԱՊՀ գործադիր կոմիտեից, ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնից։

Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել «ժամանակակից անվտանգության մարտահրավերների և սպառնալիքների դեմ պայքարում փոխգործակցության արդի հարցերի շուրջ» ու «հաստատել իրենց հաստատակամությունն ԱՊՀ անդամ երկրների միջև համագործակցության առաջանցիկ զարգացմանը»։

Նմանատիպ նյութեր