170891 դիտում
09:25 29-04-2019
Երևանում Toyota Prado-ով խմած վիճակում վթարի է ենթարկվել Մալաթիայի նախկին թաղապետ, Երևանի նախկին փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանի 21-ամյա որդին. օպերատիվ են գործել բժիշկներն ու ճանապարհային ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։40-ի սահմաններում Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ՝ 21-ամյա Ռոլանդ Օհանյանը իր վարած Toyota Land Cruiser Prado մակնիշի 60 DO 060 համարանիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայից դեպի Սեբաստիա փողոց տանող ճանապարհահատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել մայթեզրի քարերին, այնուհետև՝ քարե ցանկապատին, առաջ ընթացել, բախվել երկաթե էլեկտրասյանն ու կողաշրջվել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ոմ առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբի կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Բազիկյանի գլխավորությամբ։
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հեթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ Ա. Թևոսյանի կողմից նյութեր են նախպատրաստվում։ Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք։
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ մինչ դեպքի վայր կժամանեին Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները, ավտոմեքենայի վրայից համարանիշները հանել էին և ճանապարհային ոստիկանների միջամտության արդյունքում համարանիշները հայտնաբերվեց։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին ղեկավար, Երևանի քաղաքապետի նախկին տեղակալ Դավիթ Օհանյանի տղան է, ով ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ եղել է ոչ սթափ (խմածության ամենաբարձր աստիճան)։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 72+
72+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
12712 դիտում
18:54 21-12-2024
Տեսախցիկը արձանագրել է՝ ինչպես է Երևանում՝ Արտաշատի խճուղում, «DAF» բեռնատարը կողաշրջվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ