Իսպանիայի բնակավայրերից մեկի բնակիչները ընտրություններում քվեարկել են ընդամենը 1,5 րոպեում
Իսպանիայի Վիլյարոյա բնակավայրի բոլոր բնակիչները տեղական ինքնակառավարման արտահերթ ընտրություններում քվեարկել են ընդամենը մեկուկես րոպեում:
Տեղական իշխանությունները հայտնել են, որ փոքրիկ բնակավայրի բոլոր վեց բնակիչները քվեարկությունն ավարտել են տեղի ժամանակով 09:05-ին: