211652_close_icon

Ավդեևկայի բնակիչները կկարողանան քվեարկել Ռուսաստանում կայանալիք նախագահական ընտրություններում

views-count1039 դիտում article-date 20:52 29-02-2024
Ավդեևկայի բնակիչները հնարավորություն կունենան քվեարկել Ռուսաստանի Դաշնության առաջիկա նախագահական ընտրություններում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԿԺԴՀ-ի ընտրական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վիսոցկին։

«Ավդեևկայի բնակիչները նույնպես մեր քաղաքացիներն են,  մեր ժողովուրդն են, ուստի մենք՝ որպես ընտրական հանձնաժողով, կստեղծենք բացարձակապես բոլոր պայմանները նրանց որակյալ կամքի դրսևորման համար»,- ասել է Վիսոցկին

Նա նաև հավելեց, որ որոշ մարդիկ գտնվում են ժամանակավոր կացարաններում (TAP), իսկ որոշ մարդիկ՝ քաղաքում։ 

Հիշեցնենք, որ Դոնեցկի շրջանի Ավդեևկա քաղաքը վերջերս անցել էր Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի վերահսկողության տակ։ 

Նմանատիպ նյութեր