2498 դիտում
10:00 07-08-2015
Առողջ ամառ` ընդամենը 45 րոպեում
«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնը ամառային անակնկալ է պատրաստել: Բժշկական կենտրոնի անձնակազմը մշակել է «ԱՌՈՂՋ ԱՄԱՌ 2015» փաթեթը՝ հատուկ սեզոնային հիվանդությունների ու սրացումների համար:
Ամռանը մարդու օրգանիզմն ավելի շատ հեղուկ է կորցնում, որն իրկանում, գրեթե երբեք չի վերականգնվում ամբողջությմաբ, ինչի արդյունքում տեղի է ունենում արյան մածուցիկության՝ մակարդելիության բարձրացում, սրտամկանի և ուղեղի սնուցման վատթարացում:
Նկաչագրվածի արդյունքում առողջ բջիջները սկսում են օգտագործել սեփական ռեսուրսները են գործի դնում, որը դրսևորվում է քնկոտությամբ, թուլությամբ, ախորժակի անկմամաբ, գլխացավերով, գիտակցության կարճատև մթագնումով, ընդհուպ մինչև ուշագնացությամբ:
Արյան որակական հատկանիշների վատթարացման՝ վատ շրջանառության հետևանքով, հարվածի տակ են դրվում ոչ միայն սրտի և ուղեղի աշխատանքը, ալյև փոխվում է ավշի որակը, որը պատասխանատու է մեր իմունային համակարգի համար. արդյուքնում հաճախանում են ալերգիաներն ու վարակային հիվանդությունները:
Միաժամանակ լորձաթաղանթի չորությունը թուլացնում է դրա պատնեշային ֆունկցիան և նպաստումհիվանդությունների, վարակների հեշտ ներթափանցմանը օրգանիզմի ներքին միջավայր: Այս գործոնները բերում են մի շարք հիվանդությունների առաջացման, մասնավորապես՝ բորբոքային և ալերգիկ րինիտների, օտիտների, ֆարինգիտի, մաշկային տարրաբնույթ խնդիրների:
Մենք պատրաստ ենք բուժել բոլոր հիվանդությունները, բայց նախընտրում ենք կանխարգելել դրանք ընդամենը 45 րոպեում:
«ԱՌՈՂՋ ԱՄԱՌ-2015» փաթեթի առավելությունն այն է, որ Դուք չեք վճարում ծառայություններից յուրաքանչյուրի համար, այլ վճարում եք ֆիքսված գումար՝ 18.000 դրամ: Եվս մեկ անգամ ապացուցվում է այն փաստը, որ կանխարգելումը շատ ավելի մատչելի է և արդյունավետ, քան բուժումը:
Փաթեթում ներառված բոլոր գործողություններն իրականացվում են 45 րոպեում:
Քիթ-կոկորդ-ականջ տարածված խնդիրների համար Վարդանանց ՆԲԿ-ն առաջարկում է հետևյալ ՔԿԱ փաթեթը՝
- Փորձառու մասնագետի խորհրդատվություն
- օտոսկոպիա, ծծմբային խցանների հեռացում
- ալերգիայի և օտիտի բուժում
Ամռան արևն ու մաշկի առողջությունը անհամատեղելի են թվում: Վարդանանց ՆԲԿ-ում կկոտրեն այս կարծրատիպը: Մաշկաբանական խնդիրների համար կենտրոնն առաջարկում է հետևյալ փաթեթը.
- Փորձառու մաշկաբանի խորհրդատվություն
- Կանխարգելիչ նյութերի անհատական ընտրություն
- Կասկածելի մաշկային գոյացությունների մանրադիտում
- Մաշկի քերուկի վերցնում և մանրադիտում
Ամռանն ավելի քան երբեք ծանրաբեռնված է սիրտ-անոթային համակարգը և թերանում է ուղեղի սնուցումը:
Սրտաբանական փաթեթն առաջարկում է.
- Փորձառու սրտաբանի խորհրդատվություն
- ԷխոՍԳ, ԷՍԳ
- Լաբորատոր հետազոտւոթյուններ՝ արյան ընդանուր քննություն, մակարդելիության և խոլեսթերինի հետազոտություններ
Վայելե՛ք Առողջ Ամառն առանց ինֆարկտի, ինսուլտի և անոթային խնդիրների:
Ի՞նչ անել, որպեսզի ամռանը պահպանել Ձեր մտքի մաքրությունը և զերծ մնալ ուղեղային անոթների խնդիրներից:
Նյարդաբանական փաթեթն առաջարկում է՝
- Փորձառու նյարդաբանի խորհրդատվություն
- Պարանոցային անոթների դուպլեքս քննություն,
- Լաբորատոր չորս թեստ
Զանգահարեք 010 59-21-00 հեռախոսահամարով, նշեք «ԱՌՈՂՋ ԱՄԱՌ-2015» փաթեթի անվանումը և գրանցվեք այցելության:
Նմանատիպ նյութեր
3202 դիտում
21:05 30-09-2014
Ընդամենը 1 րոպեում տղամարդը 2 անգամ վրաերթի է ենթարկվում. տեսանյութ
10969 դիտում
22:02 03-02-2018
«Ռեալ»-ՊՍԺ հանդիպման տոմսերը վաճառվել են ընդամենը 37 րոպեում
Այս բաժնից
853 դիտում
15:23 26-11-2024
Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացին