31886 դիտում
16:31 27-04-2019
Գողություն Գեղարքունիքի մարզի Ծաղկունք համայնքի Սուրբ Սարգիս եկեղեցում. հափշտակել են խոշոր չափի գումար
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Սևանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ ապրիլի 26-ին, Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած գողության փաստով։
Ժամը 12։50-ի սահմաններում ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել 37-ամյա Անդրեյ Սարգսյանից, ով հայտնել է, որ ապրիլի 25-ին, ժամը 18։00-ից մինչև ապրիլի 26-ի ժամը 10։00-ն ընած ժամանահատվածում անհայտ անձը կամ անձինք Գեղարքունյաց թեմի Ծաղկունք համայնքի Սուրբ Սարգիս եկեղեցու հետնամասի պատուհանի փեղկը տեխնիկաան միջոցների գործադրմամբ բացելու միջոցով ներս են մտել եկեղեցու տարածք և մոմավաճառության դարակից ու գանձնանակից հափշտակել խոշոր չափի գումար։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Սիմոնյանի գլխավորությամբ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանություն ահազանգած Ա. Սարգսյանն աշխատում է Սևանի տարածաշրջանի հոգևորական։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: