51081 դիտում
20:46 26-04-2019
Մշակույթի նախարարության օպերատիվ արձագանքման շնորհիվ «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցի մոտ շինարարությունը ժամանակավորապես կասեցվել է. փոխնախարարն էլ հայտնվել էր հայտնի ֆիլմի հերոսի դերում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Այսօր՝ ապրիլի 26-ին, Մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը կառույցի մի քանի ներկայացուցիչների հետ այցելեց Արագածոտնի մարզի «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոց:
Փոխնախարարը նշված վայր էր ժամանել [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ում, ինչպես նաև լրագրողներ Նարինե Կիրակոսյանի, Տիգրան Միրզոյանի կողմից հրապարակված ահազանգերի հետքերով, երբ նյութեր էին հրապարակվել, որ արգելոցի տարածքում ծանր տեխնիկայով վանդալիզմ է իրականացվում:
Շնորհիվ զանգվածային լրատվամիջոցների, սրտացավ քաղաքացիների և Մշակույթի նախարարության օպերատիվ արձագանքմանը, «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցի հարևանությամբ սկսված շինարարական աշխատանքները ժամանակավորապես կասեցվեցին:
Տ. Գալստյանը լրագրողներ Ն. Կիրակոսյանի, Տ. Միրզոյանի բանավոր հարցին ի պատասխան վստահեցրել է, ասելով, որ շինարարական աշխատանքները ժամանակավորապես կասեցվում են, ծանր տեխնիկան դուրս է բերվում տարածքից մինչև հնագետները կուսումնասիրեն տարածքը:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Ն. Կիրակոսյանի շնորհիվ հայտնաբերվել են նաև կարևոր փաստաթղթեր, որը վկայում է, որ դեռ ԽՍՀՄ տարիներին այդ հատվածը պատկանել է ամրոցին և ԽՍՀՄ փլուզումից հետո ինչ-որ մարդկանց միջամտության արդյունքում այդ տարածքը հանվել է արգելոցի հատակագծից: Երբ Ն. Կիրակոսյանը այդ թղթերը ցույց տվեց փոխնախարարին, վերջինս մի պահ բռնեց գլուխը: Ակամայից, ասես, փոխնախարարը հայտնվեր հայտնի «Միմինո» ֆիլմի հայ մեծանուն դերասան Մհեր Մկրտչյանի կերպարում, երբ դերասանը դատարանում ասում էր. «Վայ, մամա ջան, էս ուր եմ ընկել ես»:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2019/04/23/1123044/?fbclid=IwAR0qhRnIg2kJrf6OylaF0L50bLFKg4Xhl0UkPZoA6_BfOZGJEsNEea1DH9U]ավելի վաղ[/url] հայտնել էր ֆոտոլրագրողը, ապրիլի 23-ին, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը բազմաթիվ ահազանգեր էր ստացել քաղաքացիներից, ովքեր իրենց մտահոգությունն են հայտնում Արագածոտնի մարզի «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցի հարևանությամբ ինչ-որ անձի կողմից ծանր տեխնիկայով ապօրինի գործողություններ կատարելու մասին:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում խնդրով մտահոգ քաղաքացիներն ասում էին. «Դարերով կանգուն է մնացել Ամբերդը: Դարձել է տուրիստների համար Հայաստանի տեսարժան վայրերից մեկը ու հիմա ինչ-որ Մանուկ Մանուկյան որոշել է Ամբերդի քթի տակ ծանր տեխնիկայով ավիրել պատմամշակութային տարածքը, որտեղ ինչ-որ սննդի օբյեկտ է կառուցելու: Մենք չգիտենք, արդյոք նա օրինական է գործում թե ոչ, իսկ եթե օրինական է, ապա վայ էն չինովնիկին, ով շինարարության թույլտվություն է տվել: Այստեղ տապանաքերեր են եղել ու հիմա դրանք չկան:
Մանուկի ագահության ու թեթև ձեռքի շնորհիվ արգելոցում խուժանանոց է կառուցվելու: Ինչ սպասես մի մարդուց, ով նախանձից դրդված փորձում է Բյուրական գյուղի «Ամբերդ» ջոկատի հրամանատար Վաչիկ Հովսեփյանի անվան հուշաքարը, որը տեղադրվել է 2018 թ.-ին, հանի, պատճառաբանելով, թե հուշաքարը իրենից արժեք չի ներկայացնում, որպեսզի այն մնա 1941-1945 թթ. Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշակոթողի տարածքում: Եթե Վաչիկը ու նրա նման բազմաթիվ քաջորդիներ գիտակցված գնացին մահվան, ապա Մանուկը իր ագահության շնորհիվ Ամբերդ պատմամշակութային տարածքը բառիս բուն իմաստով խեղաթյուրում է: Վայ էն պետական պաշտոնյաին, ում ձեռքը գնացել է թույլտվություն տալ, եթե իհարկե՝ թույտվություն կա..»:
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+