slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Վերջին 8 տարվա ընթացքում տարեկան ավելի քան 20 միլիոն երեխա չի պատվաստվել կարմրուկի դեմ. ՅՈՒՆԻՍԵՖ
211652_close_icon

Վերջին 8 տարվա ընթացքում տարեկան ավելի քան 20 միլիոն երեխա չի պատվաստվել կարմրուկի դեմ. ՅՈՒՆԻՍԵՖ

views-count2359 դիտում article-date 22:48 26-04-2019
2010-2017թթ-ի ընթացքում գրեթե 169 մլն երեխա կամ տարեկան միջինը 21,1 մլն երեխա բաց է թողել կարմրուկի դեմ առաջին պատվաստումը: Չպատվաստված երեխաների անընդհատ աճող թիվը աշխարհի մի քանի երկրներում կարմրուկի համաճարակի պատճառ է հանդիսացել: «Այսօրվա կարմրուկի համաճարակի հիմքը տարիներ առաջ է դրվել», - ասում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը (Henrietta Fore): «Կարմրուկը միշտ էլ հարվածելու է չպատվաստված երեխաներին: Եթե մենք իսկապես ուզում ենք կանգնեցնել այս վտանգավոր, բայց կանխարգելելի հիվանդությանը, մենք ուղղակի պետք է պատվաստենք թե՛ հարուստ ու թե՛ աղքատ երկրներում ապրող յուրաքանչյուր երեխայի»: 2019թ-ի առաջին եռամսյակում կարմրուկով վարակվելու 110,000 դեպք է գրանցվել աշխարհում: Ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 300 տոկոսով: 2017թ-ին կարմրուկը 110,000 մարդու կյանք է խլել. նրանց մեծամասնությունը երեխաներ էին… Կարմրուկի դեմ երկու չափաբաժին պատվաստանյութ ստանալը անհրաժեշտություն է երեխային այդ հիվանդությունից պաշտպանելու համար: Այնուամենայնիվ, պատվաստանյութի կամ առողջապահական ծառայությունների ոչ բավարար հասանելիության և պատվաստումերի հանդեպ կասկածի պատճառով պատվաստման ցուցանիշների անկում է գրանցվում: Եթե 2017թ-ին երեխաների 85 տոկոսն է ստացել կարմրուկի դեմ առաջին չափաբաժին պատվաստանյութը, ապա արդեն երկրորդ չափաբաժնի պատվաստման ծածկույթը բավականին ցածր է՝ 67 տոկոս: Մինչդեռ ըստ ԱՀԿ-ի՝ «հավաքական իմունիտետ» ձեռք բերելու համար 95 տոկոսանոց պատվաստման ծածկույթի է պետք հասնել: Վերջին տվյալներով՝ բարձր եկամուտ ունեցող երկրներում կարմրուկից պաշտպանվելու առաջին պատվաստման ծածկույթը 94 տոկոս է կազմել, մինչդեռ երկրորդ պատվաստման ծածկույթն ավելի ցածր է՝ 91 տոկոս: 2010-2017թթ-ի ընթացքում չպատվաստված երեխաների թվով Միացյալ Նահանգները գլխավորում են բարձր եկամուտ ունեցող երկրների ցանկը, որտեղ ավելի քան 2.5 մլն երեխա բաց է թողել կարմրուկի առաջին պատվաստումը: Հաջորդիվ Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան են, որտեղ նույն ժամանակաշրջանում համապատասխանաբար 600,000 և 500,000 երեխա չի պատվաստվել կարմրուկի դեմ: Կարմրուկից պաշտպանվելու երկրորդ պատվաստման ծածկույթն է՛լ ավելի ահազանգող ցուցանիշներ է գրանցում: 2017թ-ին ամենաշատ չպատվաստված երեխաներ ունեցող 20 երկրներից 9-ում երկրորդ պատվաստում անգամ չի էլ ներկայացվել: Հարավ-սահարյան Աֆրիկայի 20 երկրում կարմրուկի դեմ երկրորդ պատվաստումը ներառված չէ ազգային օրացույցում, ինչի պատճառով տարեկան ավելի քան 17 մլն երեխա կարմրուկով վարակվելու վտանգի առջև է կանգնում: Կարմրուկի համաճարակը կանգնեցնելու համար ՅՈՒՆԻՍԵՖ-ը գործընկերների հետ ձեռնարկել է հետևյալ քայլերը. - Պատվաստանյութերի արժեքի շուրջ բանակցություններ. Այսօր կարմրուկի պատվաստանյութն ամենաէժան գինն ունի բոլոր ժամանակների համեմատ: - Աջակցություն կառավարություններին՝ գտնելու ամենացածր ծածկույթով շրջաններն ու այս առումով ամենախոցելի երեխաներին: - Պատվաստանյութերի ու իմունիզացիայի համար այլ անհրաժեշտ իրերի գնում: - Պատվաստանյութերը ճիշտ ջերմաստիճանում պահելու և մատակարարելու համար նորարարական տեխնոլոգիաների կիրառում:

Նմանատիպ նյութեր