211652_close_icon
views-count1516 դիտում article-date 18:45 25-04-2019

Բակո Սահակյանն Ասկերան քաղաքում անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 25-ին Ասկերան քաղաքում անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն` նվիրված Ասկերանի շրջանում Արցախի Հանրապետության Նախագահի 2018 թվականի ծրագրի կատարման ընթացքին ու արդյունքներին եւ 2019 թվականի ծրագրերին: Ինչպես հայտնեցին արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, համապատասխան զեկույցներով հանդես են եկել կառավարության անդամներ, շրջվարչակազմի պատասխանատուներ: Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին` քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ: Խորհրդակցությանը ներկա էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նմանատիպ նյութեր