Քրեակատարողական ծառայությանը կտրամադրվի լրացուցիչ 30 հաստիք.
Կառավարության այսօրվա նիստում արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ներկայացրեց նախագիծ, որով նախատեսվում է քրեակատարողական ծառայությանը տրամադրել լրացուցիչ 30 հաստիք:
«Սա պայմանավորված է նրանով, որ քաղաքացիական բժշկական հաստատություններում ստեղծելու ենք փոքրիկ բաժանմունքներ, որտեղ բուժվելու են կալանավորված և դատապարտված անձինք, որոնց բուժումը հնարավոր չէ իրականացնել դատապարտյալների հիվանդանոցում»,- ասաց նախարարը:
Արտակ Զեյնալյանը նշեց, որ Երևանում այդպիսի 4 հաստատություն է լինելու: «Ունենք երկու տիպի ծառայություն՝ անվտանգության ապահովման և պահպանության: Ունենք 61 պահպանության կետ, դրանց առնվազն 4-ը պետք է ավելանան»,- ասաց նա: Վարչապետն ասաց, որ սա նաև հայտարարություն է աշխատանք փնտրողների համար. նախագիծն ընդունվեց: