1838 դիտում
16:19 20-06-2019
Քրեակատարողական ծառայությանը 185 մլն դրամ հատկացնելու հարցը հանվեց կառավարության նիստի օրակարգից
Կառավարությունն այսօրվա նիստում Արդարադատության նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրեց նախագիծ Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայությանը 185 մլն 61 հազար դրամ գումար հատկացնելու վերաբերյալ։
Նա տեղեկացրեց, որ հարցը քննարկվել է Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Քարամյանի հետ։ «Վերջինս խնդիր է տեսնում այս նոր նախագծի ընդունման հետ կապված, քանի որ որոշակի չարաշահումներ են հայտնաբերվել»,- ասաց Ռուստամ Բադասյանը։
Արգիշտի Քարամյանն իր հերթին պարզաբանեց, որ Քրեակատարողական ծառայությունում իրականացված ուսումնասիրության ընթացքում արձանագրվել է, որ 2018 թվականի նոյեմբերի 22-ի կառավարության որոշմամբ տրամադրված դրամական միջոցների արդյունքում նախաձեռնված վերանորոգման և կառուցապատման աշխատանքներն իրականացվել են նախագծանախահաշվարկային սահմանված ձևերի խախտումներով։
Նա նաև նշեց, որ խախտումներ են հայտնաբերվել նաև պայմանագրային պարտավորությունների որոշակի դրույթների կատարման կապակցությամբ։
«Պարզվել է, որ կառուցապատողները ոչ բավարար որակի և ոչ ժամանակին են ծառայություններ մատուցել Քրեակատարողական ծառայությանը, ինչը հիմք է տվել, որպեսզի Պետական վերահսկողական ծառայության կողմից արձանագրված խախտումները ներառվեն ուսումնասիրությունն ամփոփող տեղեկանքում: Ունենք մի իրավիճակ, որ նախորդ որոշմամբ հատկացվել է գումար, որպեսզի այդ աշխատանքները կատարվեն, դրանք կատարվել են թերություններով, մի մասն ընդհանրապես չի կատարվել։ Այս նախագծով նախորդից մի քիչ էլ ավելի գումար ենք ուզում նույն աշխատանքները կատարելու համար տրամադրել։ Առաջարկում ենք այդ նախագծի քննարկումը հետաձգել»,- ասաց Արգիշտի Քարամյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցրեց, թե արդյոք այդ ծառայությունների համար վճարումներ արվե՞լ են։ ՊՎԾ պետի պաշտոնակատարը տեղեկացրեց, որ վճարումների 95 տոկոսն արվել է, սակայն չի փոխանցվել աշխատանքները կատարող ընկերություններին, սառեցված վիճակում են գտնվում։
Այսպիսով` հարցը հանվեց նիստի օրակարգից:
Նմանատիպ նյութեր
2447 դիտում
15:32 10-05-2019
Վանեցյանի առաջարկով կառավարության օրակարգից հանվեց Ինտեգրված կադաստրի ստեղծման հայեցակարգի մասին հարցը
2214 դիտում
09:54 10-07-2020
Ինչու «Ընդերքի մասին» օրի նագիծը հանվեց օրակարգից. պատգամավորի ու փոխնախարարի միջև ի՞նչ կապ կա. «Ժողովուրդ»
Այս բաժնից
754 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
625 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
427 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը