Երուսաղեմում անցկացվել է ջահերով երթ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ապրիլի 23-ին Երուսաղեմում անցկացվել է Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված ջահերով երթ: Այս մասին տեղեկացնում է «Հայ Երուսաղեմն այսօր» ֆեյսբուքյան էջը։
Երթը սկսվել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանից և շարժվել դեպի նոր Երուսաղեմում գտնվող Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, որտեղ տեղի է ունեցել «Բարեխոսության կարգ» աղոթքը: Այնուհետև երթը շարունակվել է դեպի Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձան, որի դիմաց տեղի է ունեցել մոմավառություն: