211652_close_icon
views-count11333 դիտում article-date 13:35 24-04-2017

Ալավերդիում անցկացվել է ջահերով երթ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ ապրիլի 23-ին, Լոռու մարզի Ալավերդի քաղաքում տեղի ունեցավ ջահերով երթ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երթին մասնակցում էին մեծ թվով ալավերդցիներ, քաղաքի հոգևոր հովիվ Տեր Միքայել քահանա Շաղոյանը, Ալավերդու քաղաքապետարանի ողջ անձնակազմը՝ քաղաքապետ Կարեն Փարեմուզյանի գլխավորությամբ, ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները, հիմնարկ-ձեռնարկությունների աշխատակիցներ, դպրոցների ուսանձնակազմներ ու աշակերտներ և այլ քաղաքացիներ։ Երթի մեկնարկը տրվեց քաղաքապետարանի մոտից։ Մասնակիցները շարժվեցին դեպի Անմեղ զոհերի հուշարձան, որտեղ էլ հնչեց Տերունական աղոթքը։ Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 82+
82+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր