1505 դիտում
23:31 22-04-2019
«Էտելու աշխատանքները մասնագիտական վերահսկողության ներքո են». էտվել է ավելի քան 8000 ծառ
Մարտի 5-ից մայրաքաղաքում մեկնարկած գարնանային էտն ընթացքում է: Ելնելով եղանակային նպաստավոր պայմաններից՝ գործընթացը կշարունակվի մինչև ապրիլի 25-ը: Այս պահի դրությամբ Երևանում էտվել է ավելի քան 8000 ծառ: Գործընթացը մասնագիտորեն հիմնավորված ու կանոնակարգված սկզբունքներով իրականացնելու նպատակով աշխատանքների մեկնարկից առաջ ոլորտի մասնագետները վարչական շրջանների կանաչապատման ձեռնարկությունների աշխատակիցներին ներկայացրել էին այն հիմնական պահանջները, որոնք պետք է կիրառվեին էտի ժամանակ: Քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանի խոսքով՝ խոր էտ արվել է բացառապես հիվանդ ու 60 տարեկանից բարձր տարիք ունեցող թեղի տեսակի ծառերի պարագայում: Միևնույն ժամանակ երիտասարդացման կամ խոր էտի են ենթարկվել նաև սև բարդիները, որոնք մակերեսային արմատների և բարձր սաղարթի պատճառով քամիների ժամանակ շատ խոցելի են:
Շատ ծառեր էլ, մասնավորապես, Մյասնիկյան պողոտայի և Կիևյան փողոցի թեղիներն ու բարդիները հիվանդ են, ախտահարված, ու արմատային համակարգն ամբողջությամբ քայքայված է, ավելին, այդ ծառերը սպառել են իրենց կենսական տարիքը: Ի դեպ, գարնանային էտի ժամանակ հիմնականում պահպանվում է ծառերի ուղղաձիգ տեսքը: Հարկ է նշել նաև, որ խոր էտի ենթարկված ծառերը մշակվում են և սնուցվում օրգանական պարարտանյութով՝ կենսահումուսով, առատորեն ոռոգվում են, իսկ չորացած ծառերի հեռացումից հետո էլ տեղերում նոր ծառեր են տնկվում:
«Մեր համաքաղաքացիները մտահոգվելու որևէ առիթ չունեն: Էտելու յուրաքանչյուր աշխատանք գտնվում է մասնագիտական վերահսկողության ներքո և յուրաքանչյուր ծառի հետագա ճակատագիրը կարևոր է մեզ համար: Ընդամենը 20 օր առաջ խոր էտի էին ենթարկվել նաև Պարոնյան փողոցի թեղի ծառերը: Դրանք արդեն իսկ պատվել են թարմ շիվերով, ինչը վկայում է աշխատանքների արդյունավետությունը»,- նշում է բնապահպանության պետը:
Նմանատիպ նյութեր
912 դիտում
16:48 05-12-2022
Մայրաքաղաքում աշնանային էտին մասնակցել է 1520 միավոր տեխնիկա, էտվել է շուրջ 9200 ծառ
1073 դիտում
13:18 31-03-2015
Նիգերիայում և հարևան երկրներում «Բոկո Հարամ»-ի զոհ է դարձել ավելի քան 8000 մարդ
Այս բաժնից
667 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
556 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
766 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am