1661 դիտում
23:07 31-10-2022
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ն ստանձնել է Կարմիր գրքում գրանցված սոսիները Երևանում էտելու գործը
Հայաստանի մայրաքաղաքում մեկնարկել է էտը: Կենտրոն վարչական շրջանում տեխնիկան և բանվորական ուժը կենտրոնացված են Մաշտոցի պողոտայում:
Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ն ստանձնել է Կարմիր գրքում գրանցված սոսիների էտման պատասխանատու աշխատանքը, որին հետևում է կազմակերպության մասնագիտական խումբը:
Ըստ աղբյուրի՝ Մաշտոցի պողոտայի սոսիների գծային տնկարկը վերջին անգամ հատվել է շուրջ 40 տարի առաջ, կատարվել է բավականին խոր էտ և հետագայում չի թարմացվել: Հաշվի առնելով, որ սոսին Երևանի խորհրդանիշն է, աշխատանքները կկատարվեն նվազագույն վնաս հասցնելով ծառին՝ չվնասելով կմախքային ճյուղերը: Այնուհետև էտված ծառերը կջրվեն և կսնուցվեն: Ձևավորման էտը կիրականացվի աճի շրջանի ավարտից հետո:
Նշվում է, որ գործընթացի ժամկետը պայմանավորված է եղանակային պայմաններով:

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1003 դիտում
20:00 25-01-2025
Ադրբեջանը Դադիվանքը համարում է ուդիական հոգևոր կառույց, սակայն իրականությունն այլ է․ «Գեղարդ» հիմնադրամ
1015 դիտում
19:21 25-01-2025
Հայոց բանակի օրվա առթիվ կկատարվի Հանրապետական մաղթանք