Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մարզադահլիճում կներկայացվեն Թեքբոլ՝ նոր մարզաձևի ցուցադրական ելույթներ
Ապրիլի 23-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մարզադահլիճում (Նալբանդյան 128) կկայանան թեքբոլ (teqball) մարզաձևի ցուցադրական ելույթներ: Միջոցառման նպատակն է հայ մարզասերներին ներկայացնել այս դիտարժան մարզաձևի առանձնահատկությունները:
Ցուցադրական մրցումներին ներկա կլինեն ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը, թեքբոլի միջազգային ֆեդերացիայի փոխնախագահ Վիկտոր Հուսզարը, տնօրեն՝ Մեթյու Քարթինը և միջազգային հարաբերությունների ղեկավար՝ Մարիուս Վիզերը:
Հայաստանում մարզաձևի զանգացման հեռանկարները քննարկելու նպատակով թեքբոլի միջազգային ֆեդերացիայի անդամները հանդիպելու են նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանի հետ:
[b] ՀՀ սպորտի և երիտասարդության
հարցերի նախարարության
մամուլի քարտուղար[/b]