211652_close_icon
views-count4796 դիտում article-date 23:40 20-09-2018

Ազատության հրապարակում և Հյուսիսային պողոտայում տեղի կունենան մարզական ցուցադրական ելույթներ՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության տոնին

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12.00-ից 13.00-ը, Ազատության հրապարակում (Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի հարակից հրապարակ) և Երևանի Հյուսիսային պողոտայում կազմակերպում է տարբեր մարզաձևերի ցուցադրական ելույթներ՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության տոնին: Ազատության հրապարակում հանդես կգան ձյուդո, ըմբշամարտ, բռնցքամարտ, հայկական ազգային կոխ ըմբշամարտ, վոլեյբոլ, բասկետբոլ, թենիս, սեղանի թենիս, սամբո, շախմատ, բազկամարտ և ակրոբատիկա, իսկ Հյուսիսային պողոտայում՝ սուսերամարտ, թաեքվոնդո, ակրոբատիկա, բադմինթոն, ուշու, կարատե մարզաձևերի ներկայացուցիչները: Տեղի կունենա դրոշներով հեծանվավազք՝ Ազատության հրապարակ-Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց-Հանրապետության հրապարակ-Նալբանդյան փողոց-Սայաթ-Նովայի պողոտա-Ազատության հրապարակ երթուղով: [b]Աստղիկ Մարտիրոսյան ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մամուլի քարտուղար [/b]

Նմանատիպ նյութեր