211652_close_icon
views-count40444 դիտում article-date 20:51 22-04-2019

Արաբկիրի ոստիկանները հերթական անգամ հանցագործության վայրում բռնեցին խանութներ թալանողներին. նրանք քննիչի որոշմամբ ձերբակալվել են

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր ՝ ապրիլի 22-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, Կոմիտաս պողոտայի և Վրացական փողոցի խաչմերուկից գողություն կատարելու համար ոստիկանության Արաբկիրի բաժին են բերման ենթարկել 2 քաղաքացու: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանք են՝ Երևան քաղաքի բնակիչ, 18-ամյա Գոռ Հ.-ն ու Գեղարքունիքի մարզի բնակիչ, 18-ամյա Հայկ Գ.-ն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված անձինք նշված փողոցի խաչմերուկում գտնվող մթերային խանութի մուտքի դուռը փորձել են բացել, որպեսզի այնտեղից գողություն կատարեն, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներից ավարտին չեն հասցրել, քանի որ Արաբկիրի ոստիկանները ճիշտ ժամանակին կարողացել են նրանց՝ ինչպես ժողովուրդն է ասում, հանցանքի վայրում բռնել: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արաբկիրի ոստիկանները պարզել են նաև, որ նշված անձինք նմանատիպ մի քանի գողություններ էլ են կատարել Արաբկիր վարչական տարածքում, այդ թվում՝ Կոմիտաս 23/16 հասցեում գտնվող «Ռիկեր» խանութ-սրահից՝ տանելով գումար և կանացի պայուսակ, Գյուլբենկյան փողոցի 24/101 հասցեում գտնվող «Մեդարա ֆարմ» դեղատան մուտքի դուռը բացել, ներս են մտել ու դրամարկղից հափշտակել գումար: Պարզվել է նաև, որ նրանք տեխնիկական միջոցների գործադրմամբ գողություն են կատարել նաև Երևան քաղաքի կենտրոն վարչական շրջանից, այդ թվում՝ մթերային խանութներից և տուրիստական գործակալությունից: Այդ ամենը նրանք կատարել են այս տարվա ապրիլ ամսին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ և քննիչի որոշմամբ Գոռ Հ.-ն և Հայկ Գ.-ն որպես կասկածյալներ ձերբակալվել են: Ոստիկաններն ու քննիչները ունեն կասկածներ, որ հնարավոր է՝ նրանք նմանատիպ այլ գողություններ էլ արած լինեն: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր