1827 դիտում
22:25 22-04-2019
Քննարկվել են հայ-չեխական տնտեսական համագործակցության տարբեր ոլորտներին վերաբերող հարցեր
Ապրիլի 16-17-ին Պրահայում, որտեղ 2009թ. տեղի ունեցավ ԵՄ Արևելյան գործընկերության անդրանիկ վեհաժողովը, Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարարության կողմից կազմակերպվեց Արևելյան գործընկերության 10 տարի. տնտեսական մերձեցում և բիզնես հնարավորություններ (10 Years of Eastern Partnership: Economic Convergence and Business Opportunities) բարձրաստիճան համաժողովը, որի բացումը կատարեց Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը (Andrej Babiš)։
Համաժողովին մասնակցում էին Եվրոպական Միության, Չեխիայի, Արևելյան գործընկերության մասնակից երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, բիզնես միջավայրի, բանկային ոլորտի և գիտական շրջանակների ներկայացուցիչներ։ ՀՀ պատվիրակությունը համաժողովին գլխավորում էր ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանը, քննարկումներին և հանդիպումներին մասնակցում էր Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը։
Պլենար նիստերին և Հայաստանի տնտեսական հնարավորություններին նվիրված հատուկ նստաշրջանում իր ելույթներում Մանե Ադամյանը ներկայացրեց վերջին ժամանակաշրջանում ձեռք բերված առաջընթացը, ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրագործմանն ուղղված ընթացիկ աշխատանքները, ՀՀ տնտեսական բարեփոխումների և ներդրումային միջավայրի բարելավման օրակարգը, տեղեկատվական տեխնոլոգիաների, այլընտրանքային էներգետիկայի զարգացման հնարավորությունները։ Փոխնախարարը պատասխանեց նաև մասնակիցների և ՀՀ-ում ներդրումներ կատարելու հնարավորություններով հետաքրքրված ընկերությունների ներկայացուցիչների հարցերին:
Համաժողովի շրջանակներում կայացավ նաև ՀՀ պատվիրակության երկկողմ հանդիպումը Չեխիայի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ Յիրժի Հավլիչեկի (Jiří Havlíček) հետ, որի ընթացքում քննարկվեցին հայ-չեխական տնտեսական համագործակցության տարբեր ոլորտներին վերաբերող հարցեր:
Նմանատիպ նյութեր
1492 դիտում
20:25 26-07-2024
Քննարկվել են ռազմարդյունաբերության և կիբեռանվտանգության ոլորտներին վերաբերող հարցեր
2419 դիտում
22:04 14-01-2020
Քննարկվել են հայ-չեխական տնտեսական համագործակցության ակտիվացմանն առնչվող հարցեր
994 դիտում
18:53 23-02-2023
Վարչապետը Պետր Պիրունչիկի հետ քննարկել է հայ-չեխական համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր
Այս բաժնից
763 դիտում
12:19 25-01-2025
«Արարատցեմենտ» գործարանում խնդիր չկա, աշխատակիցների անձնական բնույթի հարցերը լուծում են ստացել
700 դիտում
12:06 25-01-2025
Եկեղեցին տոնում է Սուրբ Աթանաս և Սուրբ Կյուրեղ հայրապետների հիշատակության օրը
988 դիտում
11:18 25-01-2025
Կիբեռմարտահրավեր. ներդրումային խարդախություններ. ՆԳՆ-ն զգուշացնում է