Զոհրաբ Մնացականյանը համերաշխություն է հայտնել Շրի Լանկայի ժողովրդին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ցավակցություն է հայտնել Շրի Լանկայում տեղի ունեցած պայթյունների կապակցությամբ և համերաշխություն հայտնել երկրի ժողովրդին և կառավարությանը:
«Այս զանգվածային սպանությունն ու քաոսային իրավիճակը Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության օրվա սիրո ուղերձի ամենակոպիտ խախտում է: Մեր հավատը և համերաշխությունը Շրի Լանկայի կառավարության և ժողովրդի հետ ամուր են ինչպես միշտ: Մեր աղոթքներն ու մտքերը զոհերի և նրանց հարազատների հետ են», - ասվում է նախարարի թվիթերյան հաղորդագրության մեջ:
«Լիովին ջախջախված և վշտացած եմ եկեղեցիներում և այլ հանրային վայրերում ահաբեկչության և զանգվածային պայթյունների մասին լուրով, որի պատճառով այդքան անմեղ մարդիկ են զոհվել» - նշել է Զ. Մնացականյանը: