9206 դիտում
10:51 21-04-2019
Այսօր ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի ծննդյան օրն է
Այսօր Արցախյան պատերազմի մասնակից, ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի ծննդյան օրն է: Նա Ղարաբաղյան պատերազմի ժամանակ 1990թ. սեպտեմբերից մինչև 1991 թ. մայիս ամիսը եղել է Հյուսիսային Արցախի Գետաշեն-Մարտունաշեն ենթաշրջանի ինքնապաշտպանության հրամանատարը: Թաթուլ Կրպեյան — Արցախյան պատերազմի մասնակից, ՀՀ ազգային հերոս:
Ղարաբաղի պատերազմի ժամանակ 1990 թ սեպտեմբերից մինչև 1991 թ.մայիս ամիսը Խանլարի շրջանի Գետաշեն-Մարտունաշեն ենթաշրջանի ինքնապաշտպանության հրամանատարը: Թաթուլը ծնվել է 1965թ. ապրիլի 21-ին Հայաստանի Թալինի շրջանի Արեգ գյուղում:
Տարրական և միջնակարգ կրթությունը ստացել է Թալինի Տեխնիկական դպրոցում, որն ավարտել է գերազանցությամբ: Խորհրդային Միության բանակում ծառայելուց հետո ընդունվել է ԵՊՀ Պատմության ֆակուլտետ: Համալսարանի առաջին կուրսում Թաթուլը միացել է Հայկական ազատագրական շարժմանը: Թաթուլը նաև Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ վերամիավորելուն ուղղված «Միացում» կազմակերպության անդամ էր:
1990թ. սեպտեմբերին Թաթուլը մեկնեց Լեռնային Ղարաբաղ, որտեղ վիճակը շարունակում էր վատանալ: Իր իսկ հիմնած զինված խմբով 1990թ. սեպտեմբերից մինչև 1991թ. մայիս իրականացրել է Գետաշենի շրջանի (Գետաշեն-Մարտունաշեն) ինքնապաշտպանությունը` ընդդեմ ադրբեջանական զինված ուժերի և ոստիկանական խմբավորումների: Քաջի մահով ընկել է 1991թ. ապրիլի 30-ին, Օղակե գործողության ժամանակ:
1996թ. սեպտեմբերի 20-ին արժանացել է ՀՀ բարձրագույն՝ Ազգային հերոսի կոչման: Թաթուլը թաղված է հայրենի Արեգ գյուղում, որը հերոսի պատվին վերանվանվել է Թաթուլ: Գյուղում կանգնեցված է տուֆակերտ հուշարձան: Թաթուլը հաճախ էր կրկնում, որ, Գետաշենը կդատարկվի միայն իր դիակի վրայով: Վերջին անգամ Երևանում գտնված ժամանակ Թաթուլ ասել է բառացիորեն հետևյալը. «Գիտեմ, որ Երևան այլևս չեմ գա, ինձ կբերեն…»:
Նմանատիպ նյութեր
10691 դիտում
01:08 21-04-2016
Այսօր Ազգային Հերոս Թաթուլ Կրպեյանի ծննդյան օրն է:
5561 դիտում
13:18 21-04-2014
Գիտեմ, որ Երևան այլևս չեմ գա, ինձ կբերեն... այսօր Արցախյան պատերազմի հերոս Թաթուլ Կրպեյանի ծննդյան օրն է
7640 դիտում
11:30 21-04-2018
Մանվել Գրիգորյանի խոսքը՝ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի ծննդյան օրվա կապակցությամբ
Այս բաժնից
832 դիտում
19:10 05-02-2025
ՔԿ նախագահի հրամանով Կարապետ Համբարձումյանն ազատվել է պաշտոնից և այլ պաշտոնի նշանակվել
622 դիտում
18:46 05-02-2025
Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի նորանշանակ դեսպանին
1345 դիտում
18:28 05-02-2025
ՀՀ-ում 2024 թ. ծնելիության անկում է գրանցվել, ամուսնալուծությունները շատացել են