80161 դիտում
19:46 20-04-2019
Եթե Սարգիս Մարտիրոսյանը փախնող լիներ, Վանո Սիրադեղյանը չէր գնահատի նրա մասնագիտական պրոֆեսիոնալիզմը և մարդկային հատկանիշները
Այսօր համացանցում տեղեկություններ տարածվեցին, որ որոնում են ոստիկանության Շիրակի մարզային վարչության նախկին պետ, Երևանի նախկին ոստիկանապետ Սարգիս Մարտիրոսյանին:
Մինչդեռ Սարգիս Մարտիրոսյանը գտնվում է Հայաստանում և ընդամենը երեկ [url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի թղթակիցը նրան տեսել է Երևանի Սիլաչի թաղամասում՝ գնումներ կատարելիս:
Ս. Մարտիրոսյանը համարվել է ոստիկանության համակարգի ամենաօպերատիվ, պրոֆեսիոնալ կադրերից մեկը, ով իր աշխատանքային գործունեության ընթացքում բացահայտել է Հանրապետությունում տեղի ունեցած բազմաթիվ աղմկահարույց հանցագործություններ, նրա ստացված օպերատիվ տեղեկություններով կանխվել են բազմաթիվ՝ առանձնապես ծանր հանցագործություններ:
Իր աշխատանքային գործունեության ընթացքում բացահայտվել են նաև այնպիսի հանցագործություններ, ինչպիսիք են՝ սպանություններ, մահափորձեր, այդ թվում՝ հայտնի գործարարների և դատախազների նկատմամբ, երբ նշված հանցագործությունների համար կալանավորվել էին անմեղ մարդիկ, ու հենց Ս. Մարտիրոսյանի ու նրա թիմի շնորհիվ է, որ իրական հանցագործները բացահայտվել են ու ստացել իրենց արժանի պատիժը, իսկ անմեղները ազատվել են:
Ս. Մարտիրոսյանի աշխատանքը սկսվել է Էրեբունու ոստիկանության քրեական հետախուզության օպերլիազորի պաշտոնից ու նա իր մարդկային ու պրոֆեսիոնալ հատկանիշների շնորհիվ ներքին գործերի համակարգում առաջխաղացում է ունեցել դեռևս այն ժամանակվա ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանի օրոք: Իսկ այդ տարիներին բոլորը գիտեին, որ Վ. Սիրադեղյանի մոտ միայն գնահատվում, խրախուսվում և առաջխաղացում էին ունենում միայն պրոֆեսինալ ու մարդկային բարձր հատկանիշներով օժտված աշխատակիցները:
Իսկ ինչ վերաբերում է նրան, որ Ս. Մարտիրոսյանը փախել է Հանրապետությունից, նրան ճանաչողները գիտեն, որ վերջինս բազմիցս է իր կյանքը վտանգել հանցագործներին վնասազերծելիս ու նա երբեք չի փախել, նրանից են փախել, ու փախչողները եղել են թե քրեական աշխարհի ճանաչված հեղինակությունը, և թե թաղային մանր-մունր ժուլիկները:
Նմանատիպ նյութեր
120093 դիտում
12:26 18-10-2019
Այն ժամանակ Վանո Սիրադեղյանը մեր նախարարն էր և թույլ չէր տալիս, որ մենք գայինք Երևան. նախկին փոխոստիկանապետ. «Հրապարակ»
Այս բաժնից
1486 դիտում
20:49 23-12-2024
Դիտեք «Սուր անկյուն» հաղորդաշարի ամբողջական թողարկումը (22.12.2024 թ․)