211652_close_icon
views-count120093 դիտում article-date 12:26 18-10-2019

Այն ժամանակ Վանո Սիրադեղյանը մեր նախարարն էր և թույլ չէր տալիս, որ մենք գայինք Երևան. նախկին փոխոստիկանապետ. «Հրապարակ»

[url=https://hraparak.am/post/99268064aff35f50faeaa4aa9e4f3939]«Հրապարակ»[/url]-ը գրում է. Վերջին շրջանում մեծ դժգոհություններ կան ոստիկանության աշխատանքից։ Համակարգի հետ առնչություն ունեցող անձը մեզ բացատրեց, որ պատճառներից մեկն էլ այն է, որ մարզային ոստիկանապետերը, այսպես ասած, «խոպանչիներ» են՝ Երեւանից մարզ գործուղված, որոնք երկուշաբթի մեկնում են մարզ, ուրբաթ օրը գալիս Երեւան, եւ ուշքումիտքները մայրաքաղաքում է, «էլ ո՞նց կաշխատեն»։ Եվ իրոք․ պարզվում է ոստիկանության 10 մարզային վարչությունից 9-ի պետերը մարզի բնակիչ չեն, իսկ Արարատի մարզային վարչության պետի հաստիքն անգամ թափուր է։ Ոստիկանության պաշտոնական կայքում փնտրեցինք մարզային վարչության պետերի կենսագրությունները։ Պարզվեց՝ Արագածոտնի մարզային վարչության պետ, փոխգնդապետ Վահան Աղգաշյանը, Տավուշի մարզային վարչության պետ, գնդապետ Արմեն Գասպարյանը, Լոռու մարզային վարչության պետ, գնդապետ Գեւորգ Հակոբյանը, Կոտայքի մարզային վարչության պետ, գնդապետ Դավիթ Սարգսյանը, Վայոց ձորի մարզային վարչության պետ, գնդապետ Գրիգոր Գրիգորյանը, Սյունիքի մարզային վարչության պետ, գնդապետ Գեւորգ Ազիզյանը Երեւանից են։ Արմավիրի մարզային վարչության պետ, գնդապետ Արամ Հովհաննիսյանն Արտաշատից է, Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արամ Ղազարյանը՝ Շամշադինից, Շիրակի մարզային վարչության պետ Սեւան Քոչարյանը՝ Արարատից։ Ոստիկանության գեներալ-լեյտենանտ, ոստիկանության կրթահամալիրի նախկին պետ Հովհաննես Վարյանին հարցրինք, թե հատո՞ւկ է այս սկզբունքով նշանակում արվում, պատասխանեց․ «Որպեսզի կարծիք հայտնեմ, դրա համար պետք է անալիզը նայեմ, իսկ ես դրա հնարավորությունը չունեմ։ Ես չեմ կարծում, որ ոստիկանապետի պաշտոնակատարը հատուկ երեւանցիներին նշանակի Մեղրի, Կապան կամ Գորիս։ Հատուկ ոչ մեկին չեն նշանակում»։ Նախկին փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանն էլ հիշեց 1996 թվականը, երբ ինքն Արմավիրի մարզային վարչության պետի տեղակալ էր․ «Ես Ձեզ կարող եմ ասել հետեւյալը․ արդեն տարիուկես է, ինչ ես համակարգից դուրս եմ եկել, գիտեք՝ հրաժարական տվեցի Օսիպյանի նշանակումից հետո, դրանից հետո չեմ աշխատել, բայց կարող եմ իմ օրինակը բերել։ 1996 թվականին ես նշանակվեցի Արմավիրի մարզային վարչության պետի տեղակալ, այն ժամանակ Վանո Սիրադեղյանը մեր նախարարն էր եւ թույլ չէր տալիս, որ մենք գայինք Երեւան։ Բայց, բոլոր դեպքերում, եթե տեղացի չես, արդյունավետությունն ավելի բարձր է լինում»։ Մանրամասներն՝ [url=https://hraparak.am/post/99268064aff35f50faeaa4aa9e4f3939]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր