1443 դիտում
21:08 19-04-2019
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` ապրիլի 18-ից 19-ը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 18-ից 19- ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 52 դեպք, այդ թվում՝ 4-ը նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 11, մարմնական վնասվածք հասցնելու և խարդախության 6-ական, յուրացման կամ վատնման, ապօրինի ծառահատման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու ծեծի 3-ական, բնակարանային գողության 2, հասարակական-պետական ունեցվածքի գողության, թմրամիջոցի հայտնաբերման, կաշառակերության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, մշակումն արգելված թմրանյութեր, հոգեներգործուն, խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ապօրինի ցանելու կամ աճեցնելու, առողջությանը վնաս պատճառելու սպառնալիքի, փաստաթուղթ կեղծելու, փաստաթղթի հափշտակության, սպանության սպառնալիքի, սպառնալիքի ու անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու, օգտագործելու կամ տարածելու 1-ական դեպք:
Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 4 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 7 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2, սպանության և խարդախության 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 7-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1008 դիտում
21:58 01-04-2019
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` մարտի 29-ից ապրիլի 1-ը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
977 դիտում
21:08 12-04-2019
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` ապրիլի 11-ից 12-ը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
570 դիտում
22:12 03-04-2020
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 2-ից 3-ը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
655 դիտում
21:14 27-04-2024
Ամուր կամքով և արդար պայքարով կարելի է հասնել հաղթանակի. Գագիկ Ծառուկյան