211652_close_icon
views-count1008 դիտում article-date 21:58 01-04-2019

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` մարտի 29-ից ապրիլի 1-ը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 29-ից ապրիլի 1-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 104 դեպք, այդ թվում՝ 14-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 26, անձնական ունեցվածքի գողության 19, խարդախության 13, ծեծի 11, թմրամիջոցի հայտնաբերման 4, սպանության սպառնալիքի 3, խուլիգանության և կաշառակերության 2-ական, ավազակային հարձակման, կողոպուտի, յուրացման կամ վատնման, բնակարանային գողության, մաքսանենգության, դրամանենգության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, ապօրինի ծառահատման և փորձագետի կողմից կեղծ եզրակացություն տալու 1-ական դեպք: Հայտնաբերվել է 3 անհետ կորած, 6 հետախուզվող, կամավոր ներկայացել է 5-ը։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 12, մարմնական վնասվածք հասցնելու և բնակարանային գողության 1-ական դեպք։ Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 35 պատահար, ինչի հետևանքով 57 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր