211652_close_icon
views-count746 դիտում article-date 17:11 19-04-2019

Արսեն Թորոսյանը քննարկում է անցկացրել դեղեր ներմուծող և արտադրող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մասնակցությամբ կայացել է հանդիպում-քննարկում դեղեր ներմուծող և արտադրող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Ինչպես հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից, քննարկման առանցքում դեղերի մեծածախ և մանրածախ գործունեության տարանջատման, մաքսային պահեստներում դեղերի պահպանման, դեղերի զուգահեռ ներմուծման վերաբերյալ խնդիրներն էին: Նախարարը ոլորտի պատասխանատուներին ներկայացրել է դեղերի շրջանառությունը կարգավորող իրավական ակտերով սահմանված նոր մոտեցումները: Դեղեր ներմուծող և արտադրող կազմակերպությունների ներկայացուցիչները բարձրաձայնել են մի շարք հարցեր, առաջարկելով որոշ իրավական ակտերում կատարել փոփոխություններ: Քննարկման արդյունքում Արսեն Թորոսյանն առաջարկել է ստեղծել աշխատանքային խումբ` ներգրավելով դեղագործական կազմակերպությունների ներկայացուցիչներին: Մասնագետները կամփոփեն բարձրացված հարցերը, և վերլուծության արդյունքում միայն կդիտակվի իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը:

Նմանատիպ նյութեր