211652_close_icon
views-count6544 դիտում article-date 21:35 30-11-2017

Կոնյակ արտադրող, իրացնող, ներմուծող ընկերությունների համար հավասար մրցակցային պայմաններ կապահովվեն

Կառավարությունն այսօրվա նիստում հավանության է արժանացրել ՀՀ հարկային օրենսգրքում և հարակից օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է, որ կոնյակի սպիրտներ և շշալցված կոնյակ արտադրող, իրացնող և ներմուծող մեծ և փոքր ընկերությունների համար կստեղծվեն հավասար մրցակցային պայմաններ և կոնյակի արտադրությամբ կսկսեն զբաղվել այլ փոքր ընկերություններ, կոնյակի ու բրենդիի սպիրտներ արտադրող և ներմուծող, ինչպես նաև շշալցված կոնյակ ու բրենդի իրացնող և ներմուծող տնտեսավարող սուբյեկտների համար կապահովվի հավասար մրցակցային միջավայր, կնվազեն կոնյակի և բրենդիի սպիրտների ներմուծման և իրացման ծավալները և այլն: Անդրադառնալով օրինագծերի փաթեթին վարչապետը կարևորել է օրենսդրական նախաձեռնությունը և հորդորել մեկ անգամ ևս բոլոր շահագրգիռ կողմերի հետ մանրամասն ուսումնասիրել և հաշվարկել բոլոր հնարավոր ռիսկերը:

Նմանատիպ նյութեր