Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարները կհանդիպեն մայիսի 29-ին ԵՏՄ նիստի շրջանակում. Մատվիենկո
Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարները կհանդիպեն մայիսի 29-ին, Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն խորհրդի նիստի շրջանակում։ Այս մասին հայտնել է ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Հայաստանի խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ։
«Մայիսի 29-ին նրանք կհանդիպեն Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն խորհրդի նիստի շրջանակում, որը տեղի կունենա Ղազախստանում»,-մեջբերում է Tass գործակալությունը Մատվիենկոյի խոսքը։