Թուրքիան նպատակ է հետապնդում խաթարելու Սիրիայի հրադադարը. Վ. Մատվիենկո
Թուրքիան անընդմեջ փորձեր է ձեռնարկում խաթարելու Սիրիայիում հաստատված հրադադարի ռեժիմը և սրելու իրավիճակը: Այդ մասին Ria Novosti-ին տված հարցազրույցում նշել է ՌԴ Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն:
Նրա խոսքով՝ Թուրքիան հենց սկզբից է աշխարհագրական շահեր հետապնդել Սիրիայի տարածքի նկատմամբ և շարունակում է կրակահերթի տակ պահել այնտեղի քուրդ բնակչությանը, չնայած հրադադարի մասին ձեռք բերված համաձայնագրին:
«Ակնհայտ է նման քաղաքականության հետին պլանը. ինչ-որ մեկը չի կարողանում համակերպվել այն փաստի հետ, որ կրճատվել են արդյունահանվող նավթի և դրա վաճառքի ծավալները, ինչով զբաղվում էր Թուրքիան»,-ասել է Մատվիենկոն: