211652_close_icon
views-count880 դիտում article-date 14:35 20-03-2023

«Հայաստան» խմբակցությունն առաջարկում է Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով դիմել ՍԴ

«Դիմումի մշակման և որոշման նախագիծ ներկայացնելու համար հիմք են հանդիսացել փաստաբաններ Արսեն Բաբայանի և Սոս Հակոբյանի մասնագիտական վերլուծությունները և դրա հիման վրա պատշաճ պատրաստված միջնորդագիրն ու դիմումը»,-Աժ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ ներկայացնելով Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին որոշման նախագիծը:

Նա հայտնեց, որ փաստաբանների դիմումն ուղղված է եղել ԱԺ բոլոր խմբակցություններին և նրանում կատարված վերլուծություններն ուղեկցվել են կոնկրետ փաստական հանգամանքները հաստատող իրավական փաստաթղթերով:

Արծվիկ Մինասյանի խոսքով՝ «Հայաստան» խմբակցությունը դիտարկել է հանրության շրջանում և մամուլով տարածված հրապարակումները, փաստերը և գտել, որ ողջամիտ են Սաֆարյանի՝ այդ պաշտոնին ընտրվելու օրենսդրական պահանջների խախտման ենթադրությունները, որն ունի բացառապես իրավական նշանակություն:

Ընդդիմադիր պատգամավորը տեղեկացրեց, որ Սեդա Սաֆարյանը, որպես անհատ ձեռնարկատեր, 1994 թվականից գրանցված է եղել իրավաբանական անձանց գրանցման ռեգիստրում:

«Սեդա Սաֆարյանը 2022 թվականի սեպտեմբերի 15-ին ԱԺ-ի որոշմամբ ընտրվել է ՍԴ-ի դատավոր և պաշտոնը ստանձնելու երդումը տվել է դեկտեմբերի 16-ին, թեև ՍԴ-ի մասին օրենքի 5-րդ հոդվածի կարգավորումների համաձայն, նրա պաշտոնի ստանձնման օրը դեկտեմբերի 10-ին է»,-ասաց Մինասյանը և  տեղեկացրեց, որ Սաֆարյանի՝ անհատ ձեռնարկատիրոջ կարգավիճակի դադարեցման օրը, ըստ իրավաբանական անձանց ռեգիստրում տեղադրված տեղեկատվության, 2023 թվականի հունվարի 27-ն է:

«Այսինքը պետական ռեգիստրի գրանցամատյանի համաձայն, Տիկին Սաֆարյանը առանց ընդհատումների, որպես անհատ ձեռնարկատեր գործել է 1994 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2023 թվականի հունվարի 27-ը»,-հայտնեց պատգամավորը և տեղեկացրեց, որ Սահմանադրության 164-րդ հոդվածի 6-րդ մասը սահմանում է, որ դատավորը չի կարող զբաղվել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն՝ պետակա, տեղական ինքնակառավարման մարմիններում, առևտրային կազմակերպություններում և զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ:

Հայտնելով, որ Սահմանադրությամբ սահմանված է, որ դատավորի գործունեությունը դադարեցվոմ է անհամատեղելիության պահնաջը խախտելու դեպքում՝ Արծվիկ Մինասյանը նաև տեղեկացրեց, որ «Հանրային ծառայության մասին» օրենքի համաձայն էլ, պաշտոնի ընտրվելուց հետո մեկ ամսվա ընթացքում Սեդա Սաֆարյանը պետք է դադարեցներ ձեռնարկատիրական գործունեությունը, ինչը չի արվել և «Հայաստան» խմբակցությունն առաջարկում է դիմել ՍԴ՝ փաստի վերաբերյալ համապատասխան եզրակացություն ստանալու համար:
 

Նմանատիպ նյութեր