1954 դիտում
11:57 19-04-2019
Արցախի ՄԻՊ-ի միջամտությամբ փախստական ընտանիքին տրամադրվել է վարձավճարի փոխհատուցում
Փախստականի կարգավիճակ ունեցող անձը, դիմելով Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանին, տեղեկացրել է, որ դիմել է պետական լիազոր մարմին՝ որպես ԱՀ-ում վարձակալական հիմունքներով բնակվող փախստական ընտանիք՝ վարձավճարի փոխհատուցում ստանալու խնդրանքով, սակայն նրա դիմումը մերժվել է:
Ինչպես հայտնեցին Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, Պաշտպանի միջամտությամբ կատարվել է քաղաքացու բնակարանային պայմանների ու փաստաթղթերի լրացուցիչ ուսումնասիրություն, և արդյունքում փոխհատուցվել է նրա բնակվարձը՝ ամսական համարժեք գումարի չափով:
Հիշեցում. Արցախի Հանրապետությունում վարձակալական հիմունքներով բնակվող փախստականի հաշվառման վկայական ստացած ընտանիքներին պետական ծրագրի շրջանակներում ֆինանսական աջակցության տրամադրման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են ԼՂՀ կառավարության N 381-Ն առ 14 հուլիսի 2016թ.՝ «Պետական ծրագրի շրջանակներում Արցախի Հանրապետությունում վարձակալական հիմունքներով բնակվող փախստականի հաշվառման վկայական ստացած ընտանիքներին ֆինանսական աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին» որոշմամբ:
Նմանատիպ նյութեր
1886 դիտում
12:01 07-07-2016
ՄԻՊ միջամտությամբ ցմահ դատապարտյալին տրամադրվել է երկարատեւ տեսակցություն
2445 դիտում
13:52 05-04-2019
Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ դիմումատուին տրամադրվել է անձնագիր
2800 դիտում
17:28 07-11-2018
Արցախի ՄԻՊ միջամտությամբ վճարվել է մինչ 2 տարեկան երեխայի խնամքի համար հասանելիք պետական նպաստը
Այս բաժնից
301 դիտում
16:50 26-04-2024
ՄԻՊ-ի ներկայացուցիչները այց են իրականացրել Սևանի հոգեկան առողջության կենտրոն