Կբացահայտվեն հանքերի իրական սեփականատերերը. ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը
ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՀ կառավարության կողմից ներկայացված հանքարդյունաբերության կազմակերպությունների իրական սեփականատերերին բացահայտելու օրենքի նախագիծը:
Նախագծին կողմ քվեարկեց 96 պատգամավոր։
«Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին» օրենսգրքում, «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթով կարգավորվում է հանքարդյունաբերության կազմակերպությունների իրական սեփականատերերի բացահայտման ողջ գործընթացը: