2895 դիտում
14:57 18-04-2019
Օրենքով կբացահայտվեն հանքարդյունաբերող ընկերությունների սեփականատերերը
Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց հանքարդյունաբերության կազմակերպությունների իրական սեփականատերերին բացահայտելու օրենքի նախագիծն ուղարկել ԱԺ:
Կառավարության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին» օրենսգրքում, «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթը ապրիլի 18-ին Ազգային ժողովում ներկայացրեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պարտականությունները կատարող Գարեգին Բաղրամյանը:
«Հայաստանը 2017 թ. մարտից հանդիսանում է Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության թեկնածու երկիր: Այն միջազգային կազմակերպություն է, որին անդամակցելով՝ ստանձնել ենք մի շարք պարտավորություններ, որոնց կատարումը պետք է բերի հանքարդյունաբերության ոլորտի առավել բաց, թափանցիկ և հաշվետու կառավարման: Պարտավորություններից մեկն էլ ոլորտում գործող հանքարդյունաբերության կազմակերպությունների իրական սեփականատերերի բացահայտումն է: Նախագծերի սույն փաթեթով կարգավորվում է իրական սեփականատերերի բացահայտման ողջ գործընթացը»,- ասաց Բաղրամյանը:
Նմանատիպ նյութեր
3090 դիտում
10:52 19-04-2019
Կբացահայտվեն հանքերի իրական սեփականատերերը. ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը
2691 դիտում
09:49 08-03-2019
Ընդերք քանդողները կբացահայտվեն օրենքով. «Ժամանակ»
48853 դիտում
17:34 18-01-2020
Փաշինյանը երաշխավորում է, որ Կուտոյանի մահվան հանգամանքները լիարժեք կբացահայտվեն
Այս բաժնից
1243 դիտում
22:06 23-11-2024
Արփինե Սարգսյանը խոսել է նաև ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի մասին
4708 դիտում
21:16 23-11-2024
Գրետա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած