3009 դիտում
16:36 18-04-2019
Պետք է մշակել որոշակի վարքականոն. Փաշինյանն անդրադարձավ Ջանջուղազյանի մասին Մարուքյանի հայտարարությանը
Կառավարության այսօրվա նիստում Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը անդրադարձավ Ազգային ժողովում իրեն պաշտոնանկ անելու հետ կապված հարցին:
«Այսօր իմ բացակայությունն ԱԺ-ում մեկնաբանվել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության՝ ինձ պաշտոնանկ անելու նախագծի նկատմամբ անհարգալից վերաբերմունքով։ Ուղղակի ուզում եմ, որպեսզի ամեն ինչ հստակ լինի. կանոնակարգը որևէ մասնակցություն այս դեպքում ԱԺ ներքին հարցի քննարկմանը չի նախատեսում, հետևաբար իմ ներկայությունը կլիներ ճիշտ նույնքան նշանակալի, որքան կարող է լինել ԱԺ-ում բոլոր հարցերի քննարկման ժամանակ»,- ասաց նախարարը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ նման արձագանքները պետք է վերլուծել և նման դեպքերի համար մշակել որոշակի վարքագծային կանոններ։ «Եթե այդքան կարևոր է, չեմ կարծում, թե մեծ խնդիր է, եթե մենք կազմակերպենք բոլոր քվեարկություններում կառավարության ներկայացուցիչների ներկայությունը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին հանձնարարելով ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների հետ քննարկել այդ հարցը։
Խորհրդարանն այսօր չի հաստատել Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին պաշտոնանկ անելու մասին «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագիծը։ Կողմ է եղել միայն խորհրդարանական ընդդիմությունը։
Նմանատիպ նյութեր
1549 դիտում
20:02 02-08-2019
Արթուր Վանեցյանն անդրադարձավ հակասություններ սերմանող ուժերի մասին վարչապետի հայտարարությանը
1870 դիտում
14:30 26-04-2021
Մեզ համար կարևոր են ոչ թե խոսքերը, այլ գործերը. Այվազյանն անդրադարձավ Էրդողանի հայտարարությանը
Այս բաժնից
880 դիտում
20:20 29-01-2025
«Արդշինբանկ ԲԲԸ լուծարվող բանկը» համարվել է լուծարված, իսկ նրա գործունեությունը` դադարած. ԿԲ
910 դիտում
19:54 29-01-2025
ՆԳ նախարարության աշխատակիցները «Հուսո տուն» բարեգործական կենտրոնում տոնական միջոցառում էին կազմակերպել