2664 դիտում
14:35 18-04-2019
Քննարկվում է աղբահանության հարցը. Հայկ Մարությանը կառավարությունում ներկայացրել է իրավիճակը
Կառավարության նիստում Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց Երևան համայնքի կողմից աղբատար ավտոմեքենաների ձեռքբերման որոշման նախագիծը:
Նա նշեց, որ նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված աղբատար ավտոմեքենաների գնման գործընթացը բողոքարկման արդյունքում գտնվում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, և հստակ չեն դատարանի կողմից կայացվող վճռի ժամկետները:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե քանի՞ մեքենա է նախատեսվում գնել:
«Մրցույթով նախատեսված է եղել գնել 24 մեքենա, հայտում ներկայացված է 10 հատ աղբատար հետևի բարձմամբ մեքենա, աղբատար երկու մեքենա ԿամԱԶ մակնիշի` 22 խ/մ ծավալով, 2 հատ աղբատար մեքենա 19խ/մ ծավալով և ևս մեկ ԿամԱԶ մեքենա` 16 խ/մ: Ընդհանուր գումարային մասով` նախատեսվում է 15 ավտոմեքենա»,- ասաց նախարարը:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հետաքրքրվեց` որքանո՞վ վստահ լինեն, որ գործընթացն արդյունավետ կլինի: «Թե մենք ունենալու ենք ինչ-որ տարօրինակ մեքենաների հերթական քանակ, որը վաղը կամ մյուս օրը չի օգտագործվելու կամ օգտագործվելու է շատ թանկ», - նշեց Մհեր Գրիգորյանը:
Այս հարցով կառավարություն հրավիրված քաղաքապետ Հայկ Մարությանը ներկայացրեց աղբահանության հետ կապված խնդիրները, կարևորեց այս հարցում քաղաքապետարանի ուղղակի մասնակցությունը։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարծիք հայտնեց, որ քաղաքապետարանի ուղղակի ներգրավվածությունն աղբահանությանը արդյունավետ չի լինի։
Նմանատիպ նյութեր
54054 դիտում
23:37 12-12-2020
ՔՊ նիստում քննարկվում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցը․ քննարկվում է երկու հնարավոր թեկնածուի անուն. 168.am
2137 դիտում
09:15 17-05-2016
Կառավարությունում քննարկվում է գերատեսչությունների արտաբյուջետային ֆոնդերը կրճատելու հարցը. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
895 դիտում
18:21 23-11-2024
Նիկոլի ինքնահարցազրույցները գնալով էլ ավելի անորակ են դառնում՝ մեր երկրի կշռին համապատասխան․ Աշոտյան
652 դիտում
18:00 23-11-2024
ԵՄ վիզաների ազատականացման երկխոսությունը նոր շունչ կտա ՀՀ-ԵՄ համագործակցությաը․ ՆԳ նախարար