Լիոնել Մեսի. «Բարսելոնան» հասավ իր նպատակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ պատասխան խաղում «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ տարած հաղթանակը (3:0), որտեղ նա դուբլի հեղինակ դարձավ:
«Մենք հասանք մեր նպատակին՝ վերջին երեք տարվա ընթացքում առաջին անգամ դուրս եկանք կիսաեզրափակիչ: Մենք ևս մեկ քայլ առաջ կատարեցինք:
Խաղի առաջին րոպեները բարդ էին: Անկասկած, մենք դրան ուշադրություն էինք դարձրել: Մենք քննարկել էինք դա՝ հաշվի առնելով «Ռոմայի» հետ խաղի փորձը: Այս մրցաշարում բավական է 5 կամ 10 րոպե վատ խաղ, որոնք կարող ենք բարդացնել վիճակը: Կիսաեզրափակիչում մեզ բարդ մրցակից է սպասվում, լինի դա «Լիվերպուլը» կամ՝ «Պորտուն»:
Այժմ մենք պետք է վերադառնանք Լա Լիգայի խաղերին, չթուլացնել տեմպն ու նվաճել տիտղոսը: Այդ դեպքում մենք կկարողանանք ՉԼ-ի կիսաեզրափակիչ հանդիպումն անցկացնել այնպես, ինչպես՝ պետք է», ասել է Մեսին: