«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին պատմել է այս մրցաշրջանում թիմի գլխավոր խնդիրների մասին:
«Մենք պետք է ավելի հաջող հանդես գանք Չեմպիոնների լիգայում, քանի երեք տարի անընդմեջ ավարտել էինք պայքարը քառորդ եզրափակիչում, իսկ նախորդ մրցաշրջանի պարտությունն ընդհանրապես վատագույնն էր:
Մենք կենտրոնացած ենք այդ մրցաշարում հաղթելու վրա, մենք ի զորու ենք դա անել:
Տարեցտարի Չեմպիոնների լիգայի մասնակիցների կազմը գնալով ավելի հավասար է դառնում, ակումբները խաղացողնի համար ավելի շատ գումարներ են ծախսում:
Ես նկատի ունեմ մանչեսթերյան երկու ակումբները, «Չելսին», «Ռեալը», ՊՍԺ-ն և մի քանի իտալական ակումբ», ասել է Մեսին: